ՊՍԺ – «Ստրասբուր»․ կանխատեսում՝ գոլերի տոտալի վրա

23:00, 14 օգս 2021
Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում ՊՍԺ-ն կընդունի «Ստրասբուրին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

ՊՍԺ-ն մեկնարկային տուրում 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Տրուայի» նկատմամբ։ Հանդիպման մեկնարկում գոլ բաց թողնելուց հետո փարիզյան թիմն արագորեն 2 գոլ խփեց։ Ճիշտ չի լինի ասել, որ ՊՍԺ-ն առանց դժվարությունների հաղթեց այդ խաղում։ Թիմի ավագի պարտականությունները կատարող Պրեսնել Կիմպեմբեն հանդիպման 9-րդ րոպեի դրությամբ արդեն 3 անգամ կորցրել էր գնդակը։ Եվ հենց 3-րդ դրվագից հետո նշանակված անկյունային հարվածի արդյունքում էլ «Տրուան» գոլ բաց թողեց։

Հիմա թիմը խաղալու է սեփական հարկի տակ։ Ակումբը ձեռք է բերել Մեսին, ամեն ինչ արդեն խաղաղ է և հանգիստ։ Չկա լարվածություն և կարելի է սկսել կենտրոնանալ մրցաշրջանի վրա։ ՊՍԺ-ի կազմում այս հանդիպումը բաց կթողնեն Սերխիո Ռամոսը, Խուան Բեռնատն ու Իդրիսա Գեյեն։

«Ստրասբուրն » առաջին տուրում սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց «Անժեին»։ Հաշվի առնելով, որ ՊՍԺ-ի պաշտպանական գիծը դեռևս իդեալական վիճակում չէ, գուցե հյուրերին հաջողվի գոլ խփել, սակայն դա ավելի կզայրացնի դաշտի տերերին։ Կարծում եմ՝ այս խաղը գոլառատ կլինի։

Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը շատ 3-5-ից խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2.00 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Լիգա 1
23:00/14 օգս
ՊՍԺ – «Ստրասբուր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ