ՊՍԺ – «Ռեն»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 27 սպտ 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ՊՍԺ – «Ռեն» Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 5 տուրից հետո միանգամից 4 թիմ անպարտելի է։ Դրանցից 3-ը՝ ՊՍԺ-ն, «Մարսելը» և «Մոնակոն», 13-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերը։ Չորրորդ տեղում է «Լանսը», որը 9 միավոր ունի։

ՊՍԺ-ում հիմա չկան Իբրահիմովիչի, Մբապեի կամ Մեսիի նման աստղեր։ Գուցե դա է մրցակիցներին հույս տալիս, որ հնարավոր է պայքարել փարիզյան թիմի հետ չեմպիոնության համար։ Ինձ համար ՊՍԺ-ի հետ կարող է պայքարել միայն «Մարսելը», որը նոր գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբիի հետ պարզապես փայլուն արդյունքներ է գրանցում։ Նախորդ տուրում թիմը, հանդիպման սկզբում մնալով 10 հոգով, կարողացավ 3։2 հաշվով հաղթել «Լիոնին»։

ՊՍԺ-ի համար սա պետք է ազդանշան լինի։ Անհրաժեշտ է ցույց տալ, որ նույնիսկ առանց Մբապեի, թիմը կարող է գերիշխել ներքին առաջնությունում։ Դեմբելեն, Բարկոլան և Կոլո Մուանին պետք է առաջնորդեն թիմին։ Նրանց համագործակցությունը կարող է ստացվել։

«Ռենը» գոլ է խփել ընթացիկ մրցաշրջանում անցկացրած բոլոր 5 խաղերում։ Թիմը հաղթել է «Լիոնին» և «Մոնպելյեին», ինչպես նաև չի պարտվել «Լանսին»։

Ենթադրում եմ, որ հյուրերը կկարողանան օգտվել մրցակցի պաշտպանների ոչ հուսալի խաղից և նվազագույնը մեկ գոլ կխփեն։ Ամենայն հավանականությամբ, ՊՍԺ-ի դարպասապահը նորից կլինի Մատֆեյ Սաֆոնովը։ Ռուս ֆուտբոլիստը դեռ լիովին չի հարմարվել նոր առաջնությանը։ Այո, Չեմպիոնների լիգայում հաջողվեց «չոր» հանդիպում անցկացնել «Ժիրոնայի» հետ, սակայն Լիգա 1-ի նախորդ տուրում Սաֆոնովը գոլ բաց թողեց 9-րդ րոպեին։

Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․79 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Լիգա 1
23:00/27 սպտ
ՊՍԺ – «Ռեն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ