ՊՍԺ — «Ռեյմս». Մարկ Օ’Հեյրի կանխատեսումը
Երեքշաբթի ՊՍԺ-ն արժանիորեն հաղթեց «Չելսիին» եւ հաստատեց, որ համարվում է Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը:
Այժմ Լորան Բլանի սաները կվերադառնան ազգային առաջնություն, որտեղ պլանավորում են շարունակել ռեկորդներ սահմանել: «Ռեյմսի» հետ խաղում ՊՍԺ-ն կարող է ավելացնել Ֆրանսիայում անպարտելի հանդիպումների շարքի ռեկորդը. 35 խաղ, 31 հաղթանակ, 4 ոչ-ոքի:
Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ն միակ պարտությունը կրել է Մադրիդի «Ռեալից»: Փարիզեցիները վերջին 23 խաղերից քսանմեկում հաղթել են, իսկ «Պարկ դե Պրենսում» անպարտելի հանդիպումների շարքը կազմում է 32 խաղ (26 հաղթանակ, 6 ոչ-ոքի):
Լորան Բլանի գլխավորելուց ի վեր` ՊՍԺ-ն առաջնությունում տնային խաղերում ցույց է տվել հետեւյալ ցուցանիշները. 40 հաղթանակ, 9 ոչ-ոքի, 1 պարտություն: Այդ հաղթանակներից 34-ը (68%) եղել են երկու գնդակի, իսկ 19-ը (38%)` երեք եւ ավելի գնդակի տարբերությամբ:
Այդ պատճառով կվերցնեմ ՊՍԺ-ի (-2,5) ֆորայով հաղթանակը: Լիգա 1-ի վերջին 9 խաղերում «Ռեյմսը» պարտվել է 4 անգամ, նույնքան խաղ ոչ-ոքի է խաղացել եւ 2 անգամ հաղթել է: Վերջին 11 արտագնա խաղերում թիմը 2 անգամ հաղթել է, 3 խաղ ավարտել ոչ-ոքի ու 6 պարտություն կրել: Վերջին 8 խաղերից հինգում «Ռեյմսը» պարտվել է ամենաքիչը 2 գնդակի տարբերությամբ: Շաբաթ իրադարձությունների նման զարգացումը ավելի քան իրական է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: