ՊՍԺ – «Ռեալ Սոսյեդադ»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:59, 14 փտր 2024
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել ՊՍԺ – «Ռեալ Սոսյեդադ» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղային երկրորդ օրը կկայանա ևս երկու հանդիպում: Այսօր կկենտրոնանամ փարիզյան մրցավեճի վրա. «Պարի Սեն Ժերմենին» հյուր են գնում Արսեն Զախարյանն ու նրա «Ռեալ Սոսյեդադը»:

Բասկյան ակումբն Իսպանիայի տիպիկ ներկայացուցիչ է Չեմպիոնների լիգայում: Նախորդ փայլուն մրցաշրջանի արդյունքում նվաճած ուղեգիր, տպավորիչ խաղ խմբային փուլում, եվրագավաթային գարուն: Ամեն ինչ հրաշալի է, բայց կա մեկ բայց… այդ ամենի հետևանքով տուժում են իսպանական ոչ գրանդ թիմերի գործերը Լա լիգայի մյուս խաղարկությունում: Չի կարելի է ասել, որ Իմանոլ Ալգուասիլի թիմը ձախողում է Իսպանիայի ընթացիկ առաջնությունը, բայց այս անգամ գագաթնակետը կլինի միայն Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելը: Չորրորդ տեղից «Ռեալ Սոսյեդադն» այժմ հետ է 11 միավոր: Լա լիգայի վերջին խաղում «Օսասունայից» կրած պարտությունը նույնպես վկայում է, որ թիմը չունի երկու ճակատով պայքար մղելու ռեսուրս և կենտրոնացել է Չեմպիոնների լիգայում առավելագույն հաջող հանդես գալու վրա:

«Պարի Սեն Ժերմենում» Լիոնել Մեսիի ու Նեյմարի հեռանալով քիչ բան է փոխվել: Առանց նրանց էլ մայրաքաղաքի թիմը դոմինանտ է Լիգա 1-ում: Լուիս Էնրիկեն որոշակի խնդիրներով, բայց հարմարվեց նոր իրականությանն ու Փարիզին կպարգևի հերթական չեմպիոնությունը: Սակայն արդեն 13 տարի ՊՍԺ-ի ելույթների չափորոշիչը Չեմպիոնների լիգան է: Կատարյան ներդրումներից սկսած որքան էլ թիմը ներքին տիտղոս նվաճի, նախագիծը հաջողված չեն համարի, քանի դեռ Ֆրանսիայի ուժեղագույն ակումբը չի հաղթել գլխավոր եվրագավաթում: Գուցե և արդար չէ, բայց դա է իրականությունը: Հաշվի առնելով, որ մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, թիմից կհեռանա նաև Կիլիան Մբապեն, սա երազանքն իրականացնելու վերջին շանսն է մինչև նոր աստղերի հավաքելը: Թեև, փաստ չէ, որ դա է հաջողության գրավականը:

Ինչպես նշեցի վերևում, «Պարի Սեն Ժերմեն» — «Ռեալ Սոսյեդադ» դիմակայության առաջին սերիան Փարիզում է: ՊՍԺ-ն ֆավորիտ է, բայց հնարավոր է՝ չի պատկերացնում՝ որքան պինդ ընկույզի հետ գործ ունի: Որքան էլ Էնրիկեն լավ է պատկերացնում բասկյան ակումբի փիլիսոփայությունը, Զախարյանն ու թիմակիցները մրցակցի համար կարող են խնդիրներ առաջացնել արդեն առաջին խաղում: Նույնիսկ կպնդեմ, որ այդպես կլինի: Համենայնդեպս, դա կարտահայտվի իսպանական թիմի գոլով: Իսկ տանտերերը պարզապես իրավունք չունեն գոլ չխփելու: Առաջարկում են ընտրել երկու թիմերի՝ առնվազն մեկական գոլն առաջին խաղում:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:59/14 փտր
«Պարի Սեն Ժերմեն» - «Ռեալ Սոսյեդադ»  
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ