ՊՍԺ – «Ռեալ»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:55, 15 փտր 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել ՊՍԺ – «Ռեալ» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Եվրագավաթների ձմեռային դադարը մոտեցավ ավարտին, և եվրոպական գլխավոր միջազգային մրցաշարերը վերադառնում են ուշադրության կենտրոն: Չեմպիոնների լիգայի խաղարկությունում մեկնարկում է փլեյ-օֆֆը, որտեղ գլխավորը «Պարի Սեն Ժերմենի» և Մադրիդի «Ռեալի» դիմակայությունն է:

Ֆրանսիայի և Իսպանիայի առաջնությունների առաջատարներն իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն Փարիզում: Սակայն սա այն դեպքը չէ, երբ տան պատերը որոշիչ դեր են խաղալու: Խաղում են թիմեր, որոնք յուրաքանչյուրին կարող են հաղթել թե՛ տանը, թե՛ դրսում:

Ձմռան ընթացքում ՊՍԺ-ն լուծեց իր ներքին հարցերը և կասկածից վեր է, որ տասներորդ անգամ կդառնա Ֆրանսիայի չեմպիոն՝ կրկնելով «Սենթ-Էթիենի» ռեկորդը: Պատմությունն, իհարկե, ռոմանտիկ է, բայց իրականում ամեն ինչ հարթ չէ մայրաքաղաքային թիմում: Թվում է՝ պատմական մրցաշրջանի միջնամասում թիմի երկրպագուները բողոքի ակցիաներ են կազմակերպում, պահանջում են մարզչի հրաժարականը և այլն: Պատճառը՝ «Պարի Սեն Ժերմենի» «ծանր» խաղն է: Հսկայական գումարներ ծախսելուց ու հարձակման ֆանտաստիկ եռյակ հավաքելուց հետո, Մաուրիսիո Պոչետինոյի թիմը չի խաղում այն ֆուտբոլը, որը ցանկանում են տեսնել երկրպագուները: Հաղթանակների մեծ մասը տրվում է մեծագույն դժվարությամբ, անգամ այն թիմերի հետ, որոնք կարգով զիջում եմ մի քանի անգամ: Չեմպիոնների լիգայի վերսկսումից առաջ փարիզյան ակումբում լավագույն հոգեբանական վիճակը չէ, և դա կարող է էականորեն ազդել թիմի ելույթի վրա:

Մադրիդում ամեն ինչ ավելի հանգիստ է: Այստեղ հակառակն է. բավականին «ծերացած» թիմից սպասելիքները շատ մեծ չէին, բայց Կառլո Անչելոտին «Ռեալի» վետերաններին նոր շունչ է հաղորդել: Ճիշտ է, գարնանը մոտ մադրիդցիները Լա լիգայում մեծ առավելությունը կորցրին, սակայն նրանց առաջատարությանը դեռևս լուրջ սպառնալիքներ չկան:

Բարդ է այսպիսի իրավիճակում գտնել այս զույգի ֆավորիտին: Երկուսն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները: ՊՍԺ-ն ունի բոլորին հաղթելու ներուժով կազմ, բայց ունի նաև պրագմատիկ մարզիչ, որը չի սիրում ռիսկի դիմել: «Ռեալը» հսկայական փորձով ու հաղթողի հոգեբանությամբ թիմ է, բայց այս պահին ունի լուրջ կախվածությունից մեկ ֆուտբոլիստից: Վերջին խաղերը ցույց տվեցին, որ առանց Կարիմ Բենզեմայի «արքայական» ակումբը կաղում է հարձակման գծում:

Կարծում եմ, որ Փարիզում կգերիշխի հաշվարկը: Թիմերը չեն բացի բոլոր խաղաքարտերը, և դիմակայության ելքը կվճռեն Մադրիդում: Սա նա սակավագոլ ֆուտբոլ է խոստանում, ինչը և առաջարկում եմ ընտրել: Տհաճ է, բայց հեռանկարային:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:55/15 փտր
ՊՍԺ - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ