ՊՍԺ – «Մոնպելյե»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 23 օգս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ՊՍԺ – «Մոնպելյե» Ֆրանսիայի Լիգա 1-ի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

ՊՍԺ-ից հեռացել է Կիլիան Մբապեն, սակայն ակումբը դեռ նրան փոխարինող չի գտել։ Լուրեր կան, որ ֆրանսիական ակումբին կարող է միանալ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը փարիզյան թիմը նվազագույնը մեկ թոփ տրանսֆեր կիրականացնի։

Լիգա 1-ի առաջին տուրում ՊՍԺ-ն 4։1 հաշվով հաղթել է «Հավրին»։ Մեկական անգամ աչքի են ընկել Ուսման Դեմբելեն, Բրեդլին Բարկոլան, Ռանդալ Կոլո-Մուանին և Լի կան Ինը։ Հատկանշական է, որ նույնիսկ խոշոր հաշվով հաղթանակից հետո ՊՍԺ-ն առաջին տուրից հետո առաջատար չէ։ «Մարսելն» առաջին տուրում հաղթել է 5։1 հաշվով և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Մարսելը» գլխավորում է Ռոբերտո Դե Ձերբին, որը կարող է գոնե փորձել պայքարել ՊՍԺ-ի հետ չեմպիոնության համար։

Կարծում եմ, որ Լուիս Էնրիկեն ևս շատ լավ պատկերացնում է ստեղծված իրավիճակը։ Ցանկացած թոփ ակումբի մարզիչ ցանկանում է, որ իր թիմում խաղան լավագույնները։ Բայց մինչև նոր տրանսֆերները, ՊՍԺ-ն պետք է ապացուցի, որ նույնիսկ առանց Մբապեի կարող է իշխել Լիգա 1-ում։

Ենթադրում եմ, որ տանտերերը վստահ հաղթանակ կտանեն։ Ընտրում եմ ՊՍԺ-ի ֆորա (-1.5) խաղադրույքը՝ 1․63 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Լիգա 1
22:45/23 օգս
ՊՍԺ – «Մոնպելյե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ