«ՊՍԺ» — «Մոնակո». Եգոր Տիտովի կանխատեսումը

00:00, 30 հնվ 2017
«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայանալիք ֆրանսիական Լիգա 1-ի 22-րդ տուրի «ՊՍԺ» — «Մոնակո» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում արդյունավետ ոչ-ոքի կլինի: 

«Մոնակոն» այս մրցաշրջանում հաճելիորեն զարմացնում է և խաղի որակով, և անհավանական արդյունավետությամբ: Ուղղակի ֆենոմենալ է խաղում «Մոնակոն» առջևում, շատ շատ է խփում՝ միջինը մեկ խաղում երեքից ավել գնդակ: Ուղղակի ֆենոմենալ է! Եվ դա Ֆրանսիայի առաջնությունում, որն առանձնանում է ատլետիզմով: Այնտեղ շատ կոշտ են խաղում: Այդ կապակցությամբ լիովին վստահ չեմ, որ «ՊՍԺ»-ն այդպես ֆավորիտ է «Մոնակոյի» հետ խաղում: Առաջին շրջանում մոնեգասկները սեփական հարկի տակ բավական վստահ հաղթեցին փարիզեցիներին: Դրսում, իհարկե, «Մոնակոյին» շատ ավելի ծանր կլինի: Բայց «ՊՍԺ»-ն հստակ տպավորություն չի թողնում: Իհարկե, կա Կավանին, ով արդեն 20 գնդակ է խփել, բայց թիմային խաղն այդքան էլ լավը չէ: «Մոնակոն» առաջատարն է, ինչ-որ հանգամանքներում թիմին այստեղ ոչ-ոքին էլ է բավարարում:

Իմ կարծիքով՝ ոչ-ոքին ամենահավանական ելքն է, ընդ որում արդյունավետ: 0:0-ն այստեղ հավատալի չէ, հաշվի առնելով, թե ինչպես են թիմերը գործում հարձակման գծում:

Օրդինար: Հաղթած
Լիգա 1, 22-րդ տուր
00:00/30 հնվ
«ՊՍԺ» - «Մոնակո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ