ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 28 սպտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել ՊՍԺ — «Մանչեսթեր Սիթի» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում, որտեղ իրար հետ կմրցեն «Պարի Սեն Ժերմենն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Այս երկու թիմերը բոլորովին վերջերս էին հարաբերությունները պարզում նախորդ խաղարկության կիսաեզրափակիչում, որտեղ Գվարդիոլայի տղաները հաղթեցին բավականին մեծ վստահությամբ։ Այս անգամ այդ մեծ վստահությունը չի լինելու, որովհետև փարիզցիները մոտիվացված են։ Առաջին խաղում «Բրյուգեի» հետ գրանցած  ոչ ոքին խառնեց Մաուրիսիո Պոչետինոյի բոլոր քարտերը և, ընդհանրապես, փչացրեց թիմի տրամադրությունը, որովհետև նոր մրցաշրջանում դա ՊՍԺի մասնակցությամբ միակ հանդիպումն է, որտեղ նրանք չեն հաղթել։ Այո, հասկանալի է և՛ «Լիոնին», և՛ «Մետցին» և՛ «Մոնպելյեին» ՊՍԺն հաղթել է մեծ դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, հաղթանակը մնում է հաղթանակ։

Խոսում են, որ թիմում կա որոշակի խնդիր և լարվածություն Լիոնել Մեսիի և Մաուրիսիո Պոչետինոյի միջև, բայց ամեն ինչ, կարծես թե, կարգին է: Նախորդ հանդիպումը Մեսին բաց թողեց վնասավծքի պատճառով  և արդեն «Սիթիի» հետ խաղին, ընդ որում՝ իր նախկին մարզիչի հետ խաղին, նա պետք է որ պատրաստ լինի։

«Մանչեսթեր Սիթին» էլ առաջնությունում ընթանում է գրեթե առանց սայթաքումների։ ԱՊԼ-ի առաջին տուրում պարտվելով «Տոտենհեմին»՝« Սիթին» հսկայական թափ հավաքեց՝ 4 խաղում խփելով 17 գնդակ։ Հետո ևս 6 գնդակ ուղարկեց «Ուիքոմբի» դարպասը գավաթի խաղարկությունում, իսկ նախորդ տուրի խաղում առավելության հասավ «Չելսիի» նկատմամբ։

Մի խոսքով, Գվարդիոլայի թիմն էլ է պատրաստ առաջիկա ուժեղ խաղին։ ՊՍԺի կազմում խաղը բաց կթողնի Խուան Բեռնատը, չի խաղա նաև Անխել Դե Մարիան, դեռևս ապաքինվում են Լեյվեն Կուրզավան և Սերխիո Ռամոսը ։ Մարկո Վերատին ևս վնասվածք ունի և կարող է չխաղալ, իսկ «Մանչեսթեր Սիթիից», գուցե, խաղը բաց թողնեն Իլկայ Գյունդողանն ու Ալեքսանդր Զիչենկոն։ Կարծում եմ՝ այս խաղում «Քաղաքաբնակները» առնվազն չեն պարտվի։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:45/28 սպտ
ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ