ՊՍԺ – «Լեյպցիգ»․ կանխատեսում

23:00, 19 հկտ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում ֆրանսիական ՊՍԺ-ն կհյուրընկալի գերմանական «Լեյպցիգին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղի երկու խաղակեսերում էլ դաշտի տերերը գոլ կխփեն։

ՊՍժ-ն վերջին 6 խաղից 5-ում 2-ական գոլ է խփել։ Ոչ ավելի, ոչ էլ պակաս։ Կայուն 2 գոլ։ Զարմանալի է, բայց թիմը դեռևս չի կարողանում նախորդ տարիների նման գերգոլառատ հանդիպումներ անցկացնել՝ անգամ Մեսի, Նեյմար, Մբապե եռյակի հետ։ Այս խաղում հետաքրքիր կլինի հետևել ՊՍԺ-ին, քանի որ բացակայելու են Նեյմարը և Դի Մարիան։

Շատերը նշում են, որ ՊՍԺ-ի հիմնական խնդիրն այն է, որ Դի Մարիայի՝ այս եռյակի հետ միաժամանակ խաղադաշտ դուրս գալը ապակայունացնում է թիմի խաղը։ ՊՍԺ-ն լավագույն խաղերն անցկացրել է, երբ դաշտում 3 կենտրոնական կիսապաշտպան է եղել, ոչ թե 2։ Հաշվի առնելով հարձակման գծի մեծ պոտենցիալը, անհրաժեշտ է բալանսավորել թիմի խաղը դաշտի կենտրոնում։

«Լեյպցիգը» կայությամբ չի փայլում։ Թիմը պարտվել է Չեմպիոնների լիգայի նախորդ 2 տուրում՝ «Մանչեսթեր Սիթիին» և նույնիսկ «Բրյուգեին»։ Երրորդ պարտությունը կարող է խաչ քաշել խմբից դուրս գալու հույսերի վրա։ Կարծում եմ՝ գերմանական թիմն այս խաղում չի համակերպվի երկրորդ համարով խաղին և անընդհատ կփորձի սրություն մտցնել, որպեսզի առաջ անցնի հաշվի մեջ։ Իսկ ՊՍԺ-ն կարող է հանգիստ իր խաղը խաղալ և օգտվել այն բացերից և սխալներից, որոնք կլինեն մրցակցի մոտ։ Իհարկե, ՊՍԺ-ն ֆավորիտ է, սակայն «Լեյպցիգի» հարձակման գիծն էլ բավական ուժեղ է, և փարիզյան ակումբի անփույթ պաշտպանության ֆոնին հյուրերը կկարողանան աչքի ընկնել այս խաղում։ Սակայն կընտրեմ մեկ այլ տարբերակ այս հանդիպման համար։

Կարծում եմ՝ ՊՍԺ-ն գոլ կխփի երկու խաղակեսերում էլ։ «Լեյպցիգը» իտալական կամ անգլիական թիմերը նման չի կարող խուլ պաշտպանության անցնել և շեշտը դնել միայն հակագրոհների վրա։ Թիմի խաղաոճի հիմքում հարձակողական խաղն է։ ՊՍԺ-ն էլ սեփական խաղադաշտում կփորձի հենց մեկնարկային րոպեներից տիրել նախաձեռնությանը։

Ընտրում եմ՝ ՊՍԺ-ն երկու խաղակեսերում էլ գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․07 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/19 հկտ
ՊՍԺ – «Լեյպցիգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ