ՊՍԺ — «Չելսի». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:45, 16 փտր 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկն ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել ՉԼ-ի 1/8 եզրափակչի ՊՍԺ — «Չելսի» հանդիպման վերաբերյալ: Խաղը կկայանա այսօր՝ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում թիմերը կփոխանակվեն գոլերով:

Կարծում եմ, որ «Չելսին» հենց ՉԼ-ի համար է լավ մարզավիճակ հավաքել: Այդ մասին է խոսում ԱՊԼ-ի նախորդ տուրում «Նյուքասլի» նկատմամբ տարած 5:1 հաշվով վստահ հաղթանակը: «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ էլ լոնդոնցիները լավ խաղացին: Փարիզցիների մոտ ամեն ինչ կարգին է: Պետք չէ ուշադրություն դարձնել «Լիլլի» դեմ նախորդ տուրի հանդիպմանը (0:0): Բլանի թիմը վաղուց պատրաստվում է «Չելսիի» դեմ խաղին, որի ժամանակ ցույց կտա իր ուժը:

Հասկանալի է, թե ինչու են ՊՍԺ-ին ֆավորիտ համարում: Թիմը վերջապես հասունացել է լուրջ հաջողությունների հասնելու համար: Համենայնդեպս, այդպես է թվում: «Չելսին» մրցաշրջանի մեծ հատվածը վատ մարզավիճակում անցկացրեց: Լոնդոնցիները դժվարությամբ դուրս եկան խմբից: Մի խոսքով, ուժերի դասավորությունը պարզ է: Չեմ կարծում, թե հյուրերը հեշտությամբ կհանձնվեն: Դա չկա նրանց բնավորության մեջ: Լոնդոնցիները փորձառու թիմ և աստղային խաղացողներ ունեն: ՊՍԺ-ն պետք է լուրջ պայքարի տրամադրվի:

Թիմերն առաջին անգամ չեն հանդիպում ՉԼ-ի փլեյ-օֆֆում: Երկու թիմերն էլ մեկ անգամ անցել են հաջորդ փուլ: Հատկանշական է, որ Փարիզում տեղի ունեցած 2 խաղերում աշխատել է «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը: Ուզում եմ այս անգամ էլ այդ տարբերակն ընտրել:Հիմա «Չելսին» այնքան էլ պաշտպանողական թիմ չէ, կարող է նաև առջևի գծում խաղալ: Դա շատ կարևոր է: ՊՍԺ-ի «չոր» հաշվով հաղթանակը «Չելսիին» շատ քիչ շանսեր կթողնի, այնպես որ ընտրում եմ «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/16 փտր
ՊՍԺ — «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ