ՊՍԺ – «Բորուսիա»: Եգոր Տիտովի կանխատեսումը
Առաջին խաղը տաօրինակ տպավորություն թողեց։ ՊՍԺ-ն կարծես թե լիովին չէր տրամադրվել խաղին, չնայած սա կիսաեզրափակիչ փուլն է։ Ինձ թվաց, որ ՊՍԺ-ն «Բարսելոնայի» արգելքը հաղթահարելուց հետո թերագնահատել էր «Բորուսիային», որի հետ լավ էր խաղացել խմբային փուլում։ Հասկանալի է, որ ՊՍԺ-ն պահեր ուներ և պետք է գոլեր խփեր։ Անհավանական վրիպումներ գրանցվեցին, գնդակը մի քանի անգամ անդրադարձավ դարպասաձողից։ Բայց մյուս կողմից էլ խաղը կարող էր ավարտվել 0։2 հաշվով և այդ դեպքում իրավիճակը շատ բարդ կլիներ։
Կարծում եմ, որ տնային խաղում կտեսնենք իսկական ՊՍԺ-ին՝ տրամադրված և մոտիվացված։ Ամեն դեպքում թիմը մակարդակով գերազանցում է մրցակցին։ Երևում է, թե ինչպես են ֆուտբոլիստները աշխատում գնդակով, թե որքան արագ են։ Բայց միշտ չէ, որ ՊՍԺ-ում հոգեբանական առումով ամեն ինչ կարգին է։
Ինձ թվում է, որ Մբապեն ցանկանում է ՊՍԺ-ից հեռանալուց առաջ հաղթել Չեմպիոնների լիգայում։ Ընտրում եմ ՊՍԺ-ի հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․85 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: