ՊՍԺ – «Բորուսիա»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 07 մյս 2024
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել ՊՍԺ – «Բորուսիա Դորտմունդ» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ:

Ողջույն.

Եկել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչի մասնակիցներին պարզելու ժամանակը: Կիսաեզրափակիչի առաջին խաղերից հետո ոչ մի թիմ իր համար ոչինչ չի երաշխավորել: Այսօր՝ ՊՍԺ – «Բորուսիա» հանդիպման մասին:

Դորտմունդցիներն այս մրցաշրջանում շատերին են զարմացնում: Վստահ եմ՝ իրենք էլ պակաս զարմացած չեն նման ելույթից: Դեռևս խմբային փուլում Էդին Թերզիչի գլխավորած թիմին լավ բաներ չէին խոստանում: Սակայն գերմանական ակումբը ՊՍԺ-ի, «Միլանի» և «Նյուքասլի» հետ պայքարում կարողացավ գրավել առաջին տեղը՝ միակ պարտությունը կրելով մեկնարկային խաղում: Այդ մրցավեճին դեռ կանդրադառնամ:

1/8 եզրափակիչում «Բորուսիայի» շանսերը հոլանդական ՊՍՎ-ի հետ դիմակայությունում մոտավորապես հավասար էին գնահատվում: «Մեղուները» ոչ-ոքի խաղացին Նիդերլանդներում ու վստահ հաղթանակ տարան տանը: Քառորդ եզրափակիչում, տնային խաղից առաջ Թերզիչի թիմն ավելի բարդ իրավիճակում էր: Մադրիդում 1։2 հաշվով «Աթլետիկոյին» պարտվելուց հետո Դորտմունդը ճոճանակ հիշեցնող խաղում 4։2 հաշվով առավելության հասավ իսպանական ակումբի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կրկին սպասում էր «Պարի Սեն Ժերմենը»: Ֆրանսիայի ուժեղագույն ակումբը միակն էր, որի հետ «Բորուսիան» ընթացիկ խաղարկությունում հանդիպել էր երկու անգամ ու չէր հաղթել՝ 0։2 Փարիզում և 1։1 տանը: Բայց դորտմունդցիները լրացրին նաև այդ բացը՝ կիսաեզրափակիչի առաջին խաղում նվազագույն հաշվով պարտության մատնելով Ֆրանսիայի նորընծա չեմպիոնին: Նիկլաս Ֆյուլկրուգը խփեց խաղի միակ գոլն ու բավականին լուրջ ինտրիգ մտցրեց այս դիմակայություն: Թեև Փարիզը պահպանում է ֆավորիտի կարգավիճակը, բայց եզրափակիչ դուրս գալու համար լուրջ ջանքեր պետք է գործադրի:

Այս ընթացքում Լուիս Էնրիկեի թիմը տրամաբանական ավարտին հասցրեց իր ներքին գործերը: ՊՍԺ-ն թեև առանց դաշտ դուրս գալու, բայց ամրագրեց 12-րդ հաղթանակը Լիգա 1-ում և հանգիստ խղճով կարող է պատրաստվել «Բորուսիայի» հետ պատասխան հանդիպմանը: Ֆրանսիական գրանդը գլխավոր եվրագավաթի եզրափակիչ կարող է դուրս գալ երկրորդ անգամ պատմության մեջ: 2020-ին ձևաչափն այլ էր. Քովիդ-19-ի համաճարակի պատճառով փլեյ-օֆֆի դիմակայությունները մեկ խաղից էին, քառորդ եզրափակիչից սկսած բոլոր հանդիպումները Լիսաբոնում էին, իսկ տրիբունաներում երկրպագուներ չկային: Այս անգամ, ենթադրյալ եզրափակիչը կարող է ավելի լիարժեք լինել:

Այս մրցաշրջանում «Բորուսիայի» հետ միակ տնային խաղում ՊՍԺ-ն հաղթել է 2-0 հաշվով: Այն ժամանակ փարիզցիներին հաղթանակ պարգևեցին Կիլիան Մբապեն ու Աշրաֆ Հակիմին: Այս անգամ, եկել է Ուսման Դեմբելեի ժամանակը: Ֆրանսիացին լիգայի ընթացիկ խաղարկությունում հատկապես դաժան է իր նախկին թիմերի հանդեպ: Կարծում եմ՝ բաժին կհասնի նաև «Բորուսիային»: Իմ առաջարկն է՝ Ուսման Դեմբելեն կդառնա գոլի հեղինակ:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/7 մյս
ՊՍԺ - «Բորուսիա» 
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ