ՊՍԺ – «Բորուսիա Դ․»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Ողջույն.
Երկար սպասումներն ավարտված են, մեկնարկում է աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի՝ եվրոպական Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլը: Այն պատմական է, քանի որ ամենայն հավանականությամբ բոլորիս կողմից սիրված մրցաշարին վերջին անգամ ենք հետևելու այս ձևաչափով: Հաջորդ մրցաշրջանում ինչ-որ նորամուծություններ կլինեն, որոնք «մարսելու» համար շատ ժամանակ կհապանջվի:
Խմբային փուլի մեկնարկում հետաքրքիր դիմակայությունների պակաս չկա: Այսօրվա ընտրությունս ՊՍԺ — «Բորուսիա» հանդիպման վրա է: Այս թիմերն F խմբում են՝ «Միլանի» և «Նյուքասլի» հետ: Միգուցե, ամենաինտրիգային քառյակը, որտեղ բարդ է կանխատեսել 1/8 եզրափակչի երկու մասնակցին:
Լեո Մեսիի, Նեյմարի և մի քանի այլ աստղերի հեռանալուց հետո Ֆրանսիայի չեմպիոնը ռեստարտի փուլում է: Լուիս Էնրիկեն փորձում է թիմի խաղը կառուցել Կիլիան Մբապեի վրա, որը վերջին մրցաշրջանն է անցկացնում Փարիզում և ամեն ինչ կանի երկրպագուների համակրանքը վերադարձնելու և ակումբում բարի համբավ թողնելու համար: Մբապեն իրեն բնորոշ ոճով արդյունավետ է սկսել մրցաշրջանը, բայց դա երբեմն չի օգնում մայրաքաղաքային թիմին՝ հաղթել մրցակիցներին: Ամենաթարմ օրինակը Լիգա 1-ի հինգերորդ տուրի մեկնարկային խաղում «Նիսից» կրած պարտությունն է: Մբապեն դուբլ գրանցեց, բայց ՊՍԺ-ն պարտվեց 2:3 հաշվով: Իսպանացի մասնագետը շտապ պետք է «արթնացնի» մյուս առաջատարներին: Հատկապես ակնհայտ է լռում Ուսման Դեմբելեն, որը «Բարսելոնայից» հեռանալուց հետո ՊՍԺ-ում և Ֆրանսիայի հավաքականում անցկացրած վեց խաղում աչքի չի ընկել ոչ մի արդյունավետ գործողությամբ:
Ի դեպ, Դեմբելեն խաղալու է իր նախկին թիմի դեմ: Հենց «Բորուսիան» աշխարհին հայտնի դարձրեց այս ֆուտբոլիստին, որի համար «Բարսելոնան» չարդարացված 105 միլիոն դոլար վճարեց: Դորտմունդցիները գլխավոր եվրագավաթում հերթական անգամ հանդես կգան որպես Գերմանիայի փոխչեմպիոններ: Բունդեսլիգայի վերջին տուրում դրամատիկ իրավիճակում բաց թողնելով չեմպիոնությունը՝ «Մեղուները» պատժվեցին շատ արագ՝ հայտնվելով ամենաբարդ խմբում: Էդին Թերզիչի թիմին ծայրահեղ ծանր կլինի դուրս գալ այս խմբից, որտեղ, չնայած վիրավոր կարգավիճակին, կա ընդգծված ֆավորիտ, Չեմպիոնների լիգայի յոթակի գավաթակիր ու անցած խաղարկության կիսաեզրափակչի մասնակից և գերհավակնոտ անգլիական թիմ, որն ընդունակ է ամեն տեսակի անակնկալի: Այնպես որ, իմ կարծիքով, «Բորուսիան» մրցաշարը կսկսի պարտությամբ: ՊՍԺ-ն շատ բան ունի ապացուցելու և իր առաջատարի օգնությամբ կվաստակի երեք միավոր: Այդ երկու իրադարձությունը նույնիսկ արժե միավորել:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: