ՊՍԺ – «Բավարիա»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:59, 14 փտր 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել ՊՍԺ – «Բավարիա» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Երկարատև դադարից հետո վերսկսվում է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկությունը: Աշխարհի ուժեղագույն ակումբային մրցաշարում փլեյ-օֆֆի ժամանակն է՝ 16 ուժեղագույնները հարաբերությունները կպարզեն 1/8 եզրափակիչում: Այսօր կխոսեմ այդ փուլի կենտրոնական դիմակայություններից մեկի մասին. բավականին լրջորեն «վիրավորված» ՊՍԺ-ն Փարիզում կհյուրընկալի Մյունխենի «Բավարիային»:

Ֆրանսիայի չեմպիոնը կրկին ցնցումների մեջ է. անգամ Լիոնել Մեսիի ժամանումը թիմին բալանս չտվեց և նման հզոր կազմ ունեցող թիմը ոչ մի կերպ չի կարողանում տպավորել իր արդյունքներով: Դա հատկապես վերաբերում է եվրոպական ասպարեզին: ՊՍԺ-ի ղեկավարությունը չի թաքցնում, որ ամեն ինչ անում է Չեմպիոնների լիգայում հաղթելու համար, սակայն դա առայժմ երազանքի փուլում է: Հիմա էլ փարիզյան ակումբի դեմ «խաղաց» վիճակահանությունը: «Պարի Սեն Ժերմենը» կխաղա հնարավոր ամենաբարդ մրցակիցներից մեկի հետ, որն Ամանորի դադարից հետո ընդհուպ մոտեցել է իր լավագույն մարզավիճակին: Այս բոլոր խնդիրներին ավելացան վնասվածքները. Կիլիան Մբապեն ընդգրկվել է ՊՍԺ-ի հայտացուցակում, սակայն նրա մասնակցությունը խաղին քիչ հավանական է, իսկ Լեո Մեսիի՝ խաղադաշտ դուրս գալը հարցականի տակ է: Առանց այդ երկուսի ՊՍԺ-ն Լիգա 1-ում կրեց չորրորդ պարտությունը՝ գրեթե առանց շանսերի զիջելով «Մոնակոյին»:

Այնուամենայնիվ, առանց խնդիրների չէ իրավիճակը նաև «Բավարիայում»: Դրանք ավելի շատ վերաբերում են մարզիչ-ֆուտբոլիստներ փոխհարաբերություններին: Յուլիան Նագելսմանն ակնհայտ կոնֆլիկտի մեջ է թիմի ավագ Մանուել Նոյերի հետ, իսկ թիմակիցներից շատերը պաշտպանում են հենց դարպասապահին: Ճիշտ է, Նոյերը վնասվածքի պատճառով չի խաղում, բայց նա այդպես էլ է կարողանում ազդել հանդերձարանի մթնոլորտի վրա: Ամեն դեպքում, դա առայժմ չի անդրադառնում թիմի արդյունքների վրա: Բունդեսլիգայում երեք անընդմեջ ոչ-ոքիից հետո մյունխենցիները տարան երկու վստահ հաղթանակ և Չեմպիոնների լիգային մոտենում են բարձր տրամադրությամբ:

Իհարկե, ՊՍԺ-ն խաղում է տանը և երկրպագուների աջակցությամբ կարող է տհաճություններ պատճառել բոլորին: Եթե Մեսին դուրս գա դաշտ, դա ավելի կոգևորի արգենտինացու թիմակիցներին: Բայց, այս պահին, ավելի ամբողջական տեսք ունի «Բավարիան», որն իմ կարծիքով այս դիմակայության ֆավորիտն է: Իհարկե, դա չի նշանակում, որ Նագելսմանի թիմը բոլոր հարցերը կլուծի Փարիզում: Կարծում եմ՝ առաջին խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն, միևնույն ժամանակ, «Բավարիան» չի պարտվի: Ապահով տարբերակ է թվում, որն էլ խորհուրդ եմ տալիս ընտրել:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:59/14 փտր
ՊՍԺ - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ