ՊՍԺ — «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:00, 11 մրտ 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը մարզական հաղորդավար, մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ ՊՍԺ — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ։

Մի քանի շաբաթ առաջ «Բարսելոնան» սեփական հարկի տակ կործանվեց ՊՍԺ-ի հետ խաղում՝ 1-4։ Ամբողջ աշխարհն ականատես եղավ, ինչպես էր երիտասարդ Մբապեն ամբողջ դաշտով մեկ վազեցնում «ծերունիներ» Պիկեին ու Բուսկետսին։ Գրեթե բոլորը վստահ են, որ Փարիզու, նախատեսված խաղում պատկերը գրեթե ամբողջությամբ կրկնվելու է։ Սակայն ՊՍԺ-ի մրցակիցը «Բարսելոնան» է՝ «ռեմոնտադաների» վարպետը…։

Այս կանխատեսման տեքստում չեն լինի հիշատակումներ այն «6-1»-ից, քանի որ դա այլևս վաղուց անցյալում է։ 2021-ի դրությունն այլ է, թիմերի մարզավիճակը, ֆիզիկական ու հոգեբանական վիճակը ևս այլ են։ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղից առաջ երկուսն էլ բարձր տրամադրություն ունեն։ Փարիզկայն թիմը կատալոնյան տրիումֆից հետո պարտվեց «Մոնակոյին», բայց հաջորդ 3 խաղերում հաղթեց ու առանց գնդակ ընդունելու։ Նույնը նաև «Բարսան» է։ Ռոնալդ Կումանը կարծես, գտել է վերջապես թիմի խաղը, Մեսին նորից վստահություն է զգում սեփական գործողություններում։ Բայց սա միայն առաջին հայացքից։

Այո, «Բարսան» խաղում է առանց գոլեր ընդունելու, սակայն դա սեփական պաշտպանական գծում անթերի խաղի շնորհիվ չէ։ «Օսասունան» կատալոնցիների հետ խաղում ուներ 100000 տոկոսանոց գոլային պահ, «Սևիլիայի» հետ գավաթային խաղում էլ Օկամպոսը վրիպեց 11 մետրանոցից։ Պաշտպանությունը լավագույնը չէ, բայց որտեղ կարողանում է՝ հետին գիծն ապահովագրում է Մարկ Անրդե տեր Շտեգենը։

Ամենայն հավանականությամբ, Կումանը նորից դիմելու է 3 կենտրոնականով խաղին՝ վստահելով Մինգեսա-Լանգլե-Ումտիտի եռյակին, քանի որ Արաուխոն ու Պիկեն լազարեթում են։ Հիվանդասենյակում նրանց հարևաններն են Կոուտինյոն, Ֆատին ու Սերժի Ռոբերտոն։ Մաուրիսիո Պոչետինոն էլ կադրային խնդիրներ ունի։ Առաջին խաղի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Մոյզե Կինը վարակվել է կորոնավիրուսով։ Ֆրանսիական ԶԼՄ-ները իրերց հարազատների երևով երդվում էին, որ Նեյմարը պատրաստ է լինելու պատասխան խաղին։ Բայց հայտացուցակում նրա անունը չկա։

Կանխատեսում

Քանի որ առաջին խաղում գրանցած արդյունքը գրեթե ապահովել է ՊՍԺ-ի մուտքը հաջորդ փուլ, հստակ կանխատեսում անելը բարդ է։ Առաջարկում եմ զգուշավոր կանխատեսում, որի համաձայն ՊՍԺ-ն չի պարտվի սեփական հարկի տակ խաղում էլ 4 գոլից ավելին չի լինի։

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա
00:00/11 մրտ
ПСЖ - Барселона
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ