ՊՍԺ – «Բարսելոնա»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 10 ապր 2024
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել ՊՍԺ – «Բարսելոնա» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ:

Ողջույն.

Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի ևս մեկ թոփ դիմակայություն կկայանա Փարիզում: «Պարի Սեն Ժերմենը» կհյուրընկալի «Բարսելոնային»: Իհարկե, հաշվի առնելով թիմերի ընթացիկ կարգավիճակը, դիմակայությունն ավելի շատ թոփ է նրանց նախկին նվաճումների շնորհիվ: Սակայն Եվրոպայի հիշողություններում դեռ թարմ են Ֆրանսիայի ու Իսպանիայի գործող չեմպիոնների դրամատիկ առճակատումները:

Դիմակայությունը նշանակալի է նաև նրանով, որ ՊՍԺ-ի ղեկին է Լուիս Էնրիկեն՝ «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի գավաթը 2015-ին նվաճած մարզիչն ու կատալոնական ակումբի ԴՆԹ-ի կրողը: Հասկանալի է, որ խաղը նրա համար առանձնահատուկ է, բայց Էնրիկեն ամեն ինչ կանի առաջիկա երկու խաղում կատալոնական անցյալը մոռանալու համար: Բարդ ուղով, բայց նա կայունացրեց ֆրանսիական գրանսի խաղը, և ՊՍԺ-ն կրկին մրցակցությունից դուրս է ներքին ասպարեզում: Եթե մայրաքաղաքի թիմն անցած տարի Լիգա 1-ում հաղթեց՝ «Լանսին» գերազանցելով ընդամենը մեկ միավոր, ապա հիմա՝ առաջնության ավարտից տասը տուր առաջ, Էնրիկեի թիմը երկրորդ տեղում գտնվող «Բրեստից» առաջ է նույնքան միավոր: Դա նշանակում է, որ փարիզցիները հանգիստ կարող են կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի վրա: Առավել ևս, որ սա Կիլիան Մբապեի՝ «ականջավոր» գավաթը նվաճելու վերջին շանսն է Փարիզի հետ: Հիմա արդեն առանց Մեսիի ու Նեյմարի, թիմի լիարժեք առաջատարի կարգավիճակում:

«Բարսելոնան» նման ազատություն չունի: Լա լիգայում Չավիի թիմը դժվարությամբ է «Ժիրոնայից» խլել երկրորդ տեղն ու առաջատար «Ռեալին» հասնելու թույլ փորձեր է ձեռնարկում: Այս պարագայում Չավին չունի ընտրություն, քանի որ ՊՍԺ-ի հետ պատասխան խաղից անմիջապես հետո կայանալու է «Էլ կլասիկոն», որը հավանաբար որոշիչ կլինի չեմպիոնական մրցավազքում: «Կապտանռնագույնների» մարզիչը չունի նաև ռոտացիայի հնարավորություն, քանի որ առաջատար մի քանի կիսապաշտպան դեռևս չի ապաքինվել վնասվածքից:

Սա, իհարկե, չի նշանակում, որ «Բարսելոնան» դատապարտված է Չեմպիոնների լիգայից դուրս մնալու: Խաղային որոշակի ալիք որսալու դեպքում Չավիի թիմը վտանգավոր է բոլորի համար: Սակայն, եթե անգամ կատալոնացիներն ինչ-որ բան փոխեն, դա պետք է անեն տանը՝ պատասխան խաղում: Իսկ Փարիզում առաջարկում եմ ընտրել ՊՍԺ-ի ուղիղ հաղթանակը, որը բավականին բարձր գործակից ունի:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/10 ապր
ՊՍԺ - «Բարսելոնա»    
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ