ՊՍՎ — «Ռոստով». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:45, 06 դկտ 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Ֆիլիպս» մարզադաշտում կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի ՊՍՎ — «Ռոստով» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում առավելագույնը 2 գոլ կխփվի:

Ինչպես ես հասկացա, ՊՍՎ-ն զոհաբերեց «Ռոդայի» դեմ առաջնության խաղը: Էյնդհովենի թիմը ոչ-ոքի խաղաց, իսկ նրա մրցակիցներ «Այաքսն» ու «Ֆեյենորդը» հաղթեցին: «Ռոստովը» «Զենիթի» դեմ խաղին նույնպես իր պլանով մոտեցավ: Թիմը որակյալ ու վստահ տեսք ուներ: Ճիշտ է, գրեթե ոչինչ ռոստովցիները չստեղծեցին, բացառությամբ Բուխարովի պահի:

Ինչպես հասկանում ենք մրցաշարային իրավիճակից, «Ռոստովին» ոչ-ոքին էլ է բավարարում: Դրա վրա էլ կհիմնվենք: «Ռոստովը» կփակվի և կփորձի իր շանսը գտնել հակագրոհների ժամանակ: Կարծում եմ, որ ՊՍՎ-ն ամեն ինչ հրաշալի հասկանում է, այդ պատճառով էլ հենց սկզբից չի բացվի: Կարծում եմ, որ ռուսական ակումբը կլուծի իր խնդիրը և չի պարտվի: Բայց առաջարկում եմ ավելի իրական տարբերակ՝ «տոտալ 2,5-ից քիչ գոլ»: ՊՍՎ-ն կսպասի մրցակցի սխալին, բայց եթե նույնիսկ «Ռոստովը» չսխալվի, միևնույն  է, շատ գոլեր այս խաղում չեմ սպասում:

Ով չի ցանկանում ռիսկի դիմել, կարող է վերցնել տոտալ 3-ից քիչ գոլը: Էքսպրեսսի համար վատ տարբերակ չէ:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, խմբային փուլ, 6-րդ տուր
23:45/6 դկտ
ՊՍՎ — «Ռոստով»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ