ՊՍՎ – «Միտյուլանդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:00, 03 օգս 2021
«Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա) – «Միտյուլանդ» (Դանիա) Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպման վերաբերյալ։

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլը սկսում ենք Էյնդհովենից, որտեղ միմյանց հետ մրցելու են ՊՍՎ-ն և «Միտյուլանդը»։ Հանդիպումը սպասարկելու է Ռուսաստանի լավագույն մրցավար Սերգեյ Կարասյովը, որը հաջող աշխատեց նաև Եվրո 2020-ում։

Չմոռանանք, որ ՊՍՎ-ն որակավորման նախորդ փուլում համոզիչ հաղթանակ տարավ «Գալաթասարայի» նկատմամբ։ «Միտյուլանդին» հիշում ենք Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության խմբային փուլում անցկացրած խաղերով։ Այս թիմի հետ խաղալն այնքան էլ հեշտ չէ, ինչպես շատերին կարող է թվալ։

«Միտյուլանդը» լավ է մեկնարկել Դանիայի առաջնությունում՝ երեք խաղում վաստակելով վեց միավոր, իսկ Չեմպիոնների լիգայի որակավորման նախորդ փուլում պայքարից դուրս է թողել շոտլանդական «Սելթիկին», ընդ որում, դանիացիներն արտագնա խաղում չեն պարտվել, իսկ տանը կարողացել են հաղթել լրացուցիչ ժամանակում։

Եթե նայենք վիճակագրությանը, ապա Չեմպիոնների լիգայում ՊՍՎ-ն վերջին 11 խաղերից 9-ում տանը խոշոր հաշվով չի հաղթել։ Այո՛, կարելի է առանձնացնել «Գալաթասարայի» նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակը, բայց այդ մրցավեճում թուրքերը քանդվեցին։

Ինչ վերաբերում է «Միտյուլանդին», ապա այս թիմը Չեմպիոնների լիգայում անցկացրած վերջին 9 արտագնա խաղերից 7-ում (+1,5) ֆորայով չի պարտվել։

Կոնստանտին Գենիչն առաջարկում է խաղադրույք կատարել դանիացիների (+2) ֆորայի համար (1,58 գործակից)։ (+1,5) տարբերակը մի փոքր ռիսկային է, բայց (2․01 գործակցով) արժի փորձել։

Առաջին խաղում դժվար է սպասել, որ թիմերից որևէ մեկը վստահ հաղթանակի կհասնի, մանավանդ որ հանդիպումներն անցնում են գրեթե առանց երկրպագուների։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
22:00/3 օգս
«ՊՍՎ Էյնդհովեն» – «Միտյուլանդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ