ՊՍՎ – «Բորուսիա Դ․»: Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

23:59, 20 փտր 2024
Viasat հեռուստաալիքի հանրահայտ մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել «ՊՍՎ Էյնդհովեն» – «Բորուսիա Դորտմունդ» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Հետաքրքիր հանդիպում է սպասվում։ Նախ՝ հոլանդական և գերմանական թիմերի մրցակցությունը միշտ էլ դրամատիկ և էմոցիոնալ է ստացվում։ Բացի այդ, հազավեդ երևույթ է եվրոպական ֆուտբոլում, երբ միմյանց հետ կմրցեն 2 գրեթե միանման հարձակման գծով թիմեր։ Նույնիսկ խաղաոճերով նման են կենտրոնական հարձակվողները՝ Լյուկ դե Յոնգն ու Նիկլաս Ֆյուլկրուգը։ Այս հարձակվողներին կարելի է միմյանց հետ համեմատել։

Հաշվի առնելով, որ իսկական կենտրոնական հարձակվողները հիմա այնքան էլ շատ չեն Եվրոպայում, հետաքրքիր կլինի հետևել այս դիմակայությանը։

Այստեղ ամենագլխավորն այն է, որ ՊՍՎ-ի մարզիչը Պետեր Բոսն է, որն աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»։ Այնտեղ մասնագետը վառ մեկնարկ է ունեցել, նրա գլխավորությամբ թիմը հաղթել էր առաջնության մեկնարկային 6 խաղերում։ Այնուամենայնիվ, Բոսը պաշտոնանկ էր արվել մինչև Նոր տարի։ Կարծում եմ, որ նա դա չի մոռացել։ Բոսի համար կարևոր է լինելու այս խաղը։

ՊՍՎ-ն կարծես թե զգում է, որ շանսեր ունի այս դիմակայությունում, քանի որ «Բորուսիան» այնքան էլ կայուն խաղ չի ցուցադրում այս մրցաշրջանում։ Մյուս կողմից էլ դորտմունդցիները կարող են կարծել, որ իրենց բախտը բերել է մրցակցի հարցում։ Չեմ հասկանում, թե ինչու են բուքմեյքերները մեծ առավելություն տալիս ՊՍՎ-ին։ Կարծում եմ, որ հավասար խաղ է լինելու։

Ընտրում եմ Դորտմունդի «Բորուսիան» չի պարտվի (X2) խաղադրույքը՝ 1.74 գործակցով։ Ինձ թվում է, որ հանդիպումը գոլառատ կլինի, «Բորուսիան» կարող է նույնիսկ հաղթել արտագնա խաղում։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:59/20 փտր
ՊՍՎ – «Բորուսիա Դ․»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ