ՊՍՎ — «Աթլետիկո Մադրիդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:45, 24 փտր 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» սպորտային հեռուստաընկերություններում Իսպանիայի եւ Ռուսաստանի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍՎ — «Աթլետիկո Մադրիդ» առաջին հանդիպման վերաբերյալ, որը կկայանա Էյնթհովենի «Ֆիլիպս» մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ հյուրերը ոչ գոլառատ խաղում կհաղթեն տանտերերին:

Այս զույգում ինձ համար ամեն ինչ ակնհայտ է: Չնայած «Աթլետիկոն» հիմա հարձակման գծում այնքան էլ լավ չի գործում, բայց հյուրընկալվելիս մադրիդցիների համար ավելի հեշտ կլինի, մանավանդ այն դեպքում, երբ մրցակիցն առաջ է գնալու: ՊՍՎ-ն շատ կգրոհի, իսկ հյուրերը կարող են դա հօգուտ իրենց օգտագործել: Առաջարկում եմ խաղալ «Աթլետիկոյի» հաղթանակի վրա: Մաքուր հաղթանակի գործակիցը 1,90 է: Սիմեոնեն նման խաղերում կարողանում է լավ պատրաստել թիմին: Տիպիկ «աթլետյան» պատմություն. հյուրերը պաշտպանությունում զգույշ կգործեն և կփորձեն հակագրոհների միջոցով անակնկալի բերել մրցակցին:

Կարելի է խաղալ նաև «ՏՔ 3,5 գոլ և «Աթլետիկոյի» հաղթանակ» տարբերակով, որի գործակիցն ավելի բարձր է՝ 2,53: 1:0, 2:1, 2:0 հօգուտ մադրիդցիների, ինչու՞ ոչ: «Վիլյառեալի» դեմ անհաջող խաղից հետո Սիմեոնեի թիմը ՉԼ-ում ավելի լավ կգործի: Մադրիդցիների համար այստեղ ավելի հեշտ կլինի, քանի որ ՊՍՎ-ն «Վիլյառեալի» պես ողջ խաղի ընթացքում չի պաշտպանվելու:

Օրդինար: Պարտված
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/24 փտր
ՊՍՎ — «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/24 փտր
ՊՍՎ — «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ