ՊՍՎ – «Արսենալ»: Արտյոմ Սլիցկիի կանխատեսումը

20:45, 27 հկտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգի» խաղադրույքների և կանխատեսումների բաժնի ղեկավար Արտյոմ Սլիցկին կանխատեսում է արել «ՊՍՎ Էյնդհովեն» – «Արսենալ» Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Բոլորս էլ շատ ենք սպասել, որ «Արսենալը» կուժեղանա և մրցունակ կլինի։ Եվ հիմա Անգլիայի Պրեմիեր լիգայի 11 տուրից հետո «Արսենալը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 10 տուրից հետո 27 միավորն ակումբի պատմության լավագույն ցուցանիշն է։ Նման արդյունք չի եղել նույնիսկ Արսեն Վենգերի օրոք։

Հետաքրքիր է, որ 5 թիմերից 4-ը, որոնք այսպիսի մեկնարկ են գրանցել, արդյունքում դարձել են չեմպիոն։ Այո, «Մանչեսթեր Սիթին» հետապնդում է, բայց, միևնույն է`«Արսենալը» հիանալի տեսք ունի։ Պետք է նշել, որ վերջին խաղերում թիմը մի փոքր զիջել է դիրքերը։ Հարձակման գիծն արդեն այդքան էլ վառ չի գործում։ Վերջին 4 խաղերում թիմն ընդամենը մեկական գոլ է խփել։

«Արսենալը» նվազագույն հաշվով հաղթեց «Լիդսին», իսկ նախորդ տուրում 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Սաութհեմփթոնի» հետ։

«Արսենալը» Եվրոպա լիգայում հաղթել է բոլոր 4 խաղերում, իսկ առաջիկա խաղում թիմին միավորներն օդի ու ջրի պես հարկավոր չեն։ Հակառակը, այդ միավորներն անհրաժեշտ են ՊՍՎ-ին։ Ռուդ վան Նիստելռոյի գլխավորած թիմը հիմա լավ մարզավիճակում չէ, չնայած մրցաշրջանի մեկնարկը լավ էր անցկացրել։

«Արսենալին» հաղթանակ հարկավոր չէ։ Հիմա ՊՍՎ-ն, որին միավորներ են պետք, շատ գոլեր է խփում։ Ռիսկի չեմ դիմի․ ընտրում եմ ՊՍՎ-ն չի պարտվի (1X) և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը։ Վստահ եմ, որ հանդիպումը գոլառատ չի լինի։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրոպալ լիգա
20:45/27 հկտ
ՊՍՎ – «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ