Անգլիական էքսպրեսս. «Լեսթերը», «Էվերթոնն» ու «Սթոքը» հաղթանակներ կտանեն

23:45, 02 մրտ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգն» «Անգլիական էքսպրեսս» բաժնի շրջանակներում դիտարկում է 3 հանդիպում: «Լեսթերը», «Էվերթոնն» ու «Սթոքը» համապատասխանաբար կընդունեն «Վեսթ Բրոմին», «Ասթոն Վիլային» ու «Նյուքասլին»: 

«Լեսթեր» — «Վեսթ Բրոմ» 

Առաջնության առաջատար «Լեսթերը» կրկին խաղում է տանը, մրցում է մրցաշարային աղյուսակում 13-րդ տեղը զբաղեցնող «Վեսթ Բրոմի» հետ, իսկ դա նշանակում է, որ «աղվեսների» հերթական հաղթանակի հավանականությունը մեծ է: Ի տարբերություն չեմպիոնության համար պայքարող մյուս թիմերի` Ռանյերիի թիմը կայուն խաղ է ցուցադրում միջին եւ ցածր կարգի թիմերի հետ խաղերում եւ մեծ մասամբ դրա շնորհիվ է, որ այժմ զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

Այս խաղի վերաբերյալ առաջարկում եմ խաղադրույք կատարել ««Լեսթերի» հաղթանակ ու ՏՔ 4,5 գոլ»-ի վրա: «Լեսթերը» վերջին 3 տնային խաղերում հաղթել է, համարվում է ԱՊԼ-ի ամենաուժեղ տնային թիմերից մեկը («Տոտենհեմի» եւ «Մանչեսթեր Սիթիի» հետ), իսկ «Վեսթ Բրոմն» այնքան էլ հաջող չի գործում արտագնա խաղերում (4 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 5 պարտություն): Իսկ ինչու՞ ՏՔ 4,5 գոլ. քանզի այս մրցաշրջանում «Լեսթերի» տնային հաղթանակների մեծամասնությունում 4-ից ավել գոլ չի խփվել, իսկ հաշվի առնելով այն, որ «աղվեսները» վերջին 3 տնային հաղթանակները տարել են «չոր» հաշվով, ապա կարելի է ակնկալել, որ այս խաղադրույքը կաշխատի:

«Ասթոն Վիլա» — «Էվերթոն» 

«Ասթոն Վիլան» երկրորդ անընդմեջ տնային խաղում կընդունի մերսիսայդյան ակումբի: «Լիվերպուլի» հետ հանդիպումը տանտերերի համար կարելի է կատարյալ ձախողված համարել. 0-6 հաշվով պարտություն սեփական հարկի տակ: Այժմ թիմը մրցելու է ոչ վատ մարզավիճակում գտնվող «Էվերթոնի» հետ: «Կապույտները» վերջին 5 խաղերից չորսում հաղթել են, իսկ նախորդ 3 արտագնա խաղերում հաղթանակ են տարել:

Բացի այդ, վերջին ժամանակահատվածում շատ դժվար է դարձել գրավել «Էվերթոնի» դարպասը: Նախորդ 5 խաղերում թիմն ընդամենը մեկ գնդակ է բաց թողել: Հետեւաբար, հաշվի առնելով, որ թիմը մրցում է վերջին տեղում ընթացող «Ասթոն Վիլայի» հետ, որը հոգեբանական առումով ոչ բարվոք վիճակում է, կարծում եմ, որ այս խաղում արժի խաղադրույք կատարել ««Էվերթոնի» հաղթանակ ու ՏՔ 4,5 գոլ»-ի վրա: Վերջին ժամանակահատվածում այնքան էլ լավ մարզավիճակում չէ թիմի լավագույն ռմբարկու Ռոմելու Լուկակուն եւ բացի այդ, «Էվերթոնը» ցանկանում է հայտնվել եվրագավաթներում եւ պետք է ուժեր պահի հետագա հանդիպումների համար:

«Սթոք» — «Նյուքասլ» 

Մարկ Հյուզի թիմն այս խաղում բացահայտ ֆավորիտ է: Գաղտնիք չէ, որ «Սթոքը» համարվում է տնային թիմ ու ընթացիկ մրցաշրջանում մի շարք անգլիական գրանդներ հասցրել են «Բրիտանիա» մարզադաշտը գլխիկոր թողնել, իսկ «Նյուքասլը» խայտառակ վատ է անցկացնում արտագնա հանդիպումները. վերջին 5 խաղերում նույնքան պարտություն:

Բացի այդ, «Սթոքը» տանը հաջող է խաղում «Նյուքասլի» դեմ: «Բրիտանիայում» կայացած վերջին 7 խաղերում «կաչաղակներն» ընդամենը մեկ անգամ են հաղթել (3 պարտություն, 3 ոչ-ոքի): «Սթոքը» հույսեր ունի հայտնվելու Եվրոպա լիգայում եւ ամեն կերպ կձգտի հաղթանակի հասնել: Թեեւ «Նյուքասլը» պայքարում է բարձրագույն խմբում մնալու համար, բայց թիմը պարզապես այս պահին ի զորու չէ հաջողության հասնել «Բրիտանիայում»: Այս խաղի համար ընտրում եմ ««Սթոքի» հաղթանակ» խաղադրույքը:

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 28-րդ տուր
23:45/1 մրտ
«Լեսթեր» - «Վեսթ Բրոմ»
ԱՊԼ, 28-րդ տուր
23:45/1 մրտ
«Ասթոն Վիլա» - «Էվերթոն»
ԱՊԼ, 28-րդ տուր
23:45/2 մրտ
«Սթոք» - «Նյուքասլ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ