Մուտք

«Արսենալ» – «Չելսի». Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

14:08, 21 Օգոստոսի 2021
Բուքմեյքերների Ռեյտինգ
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Մարզական մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Արսենալ» – «Չելսի» Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Կիսվել:

«Արսենալը» ձախողեց առաջին տուրի հանդիպումը՝ պարտվելով Պրեմիեր լիգայի նորեկ «Բրենտֆորդին»։ «Զինագործներին» երկրորդ տուրում ավելի բարդ մրցակից է սպասում։

Միկել Արտետայի թիմն «Էմիրեյթսում» հյուրընկալելու է Չեմպիոնների լիգայի գործող հաղթող և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր «Չելսիին»։ Եթե իսպանացի մասնագետը չկարողանա արագ կարգավորել թիմի խաղը, ապա հետո շատ բարդ է լինելու, որովհետև լոնդոնյան դերբիից հետո «Արսենալը» խաղալու է Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Արտետայից շատ են սպասում, բայց առայժմ նա չի արդարացնում հույսերը։ Իհարկե, մեկնարկային տուրի խաղով դատողություններ անելը չափազանց սխալ է, բայց երկրպագուները հոգնել են սպասելուց, նրանք արդյունք են ակնկալում, իսկ դա լրացուցիչ ճնշում է, թե՛ ակումբի ղեկավարության, թե՛ մարզչի ու կոլեկտիվի վրա, այնպես որ, միայն կայուն խաղ և արդյունք ապահովելով հնարավոր կլինի շտկել իրավիճակը։

«Չելսին» առավել քան վստահ սկսեց առաջնությունը։ Թոմաս Տուխելի թիմը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Քրիսթալ Փելասի» դարպասը։ Լոնդոնցիների խոհանոցում ամեն ինչ հրաշալի է։ Ակումբն ամռանը բեռնաթափվեց՝ ազատվելով մի շարք խաղացողներից, սակայն ի դեմս Ռոմելու Լուկակուի՝ լուրջ համալրում ունեցավ հարձակման գծում։ Տուխելը հասկանում էր, որ Տիմո Վերները թոփ մակարդակի հարձակվող չէ և լուծեց այդ խնդիրը, մնացած օղակներում, թերևս, ամեն ինչ կարգին է ու ներդաշնակ։ Նոր մրցաշրջանում «թոշակառուները» Պրեմիեր լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդներից են, եթե ոչ գլխավորը։

Դերբիներն այլ պատմություն են ու գրեթե միշտ անկանխատեսելի, այնպես որ, ֆավորիտ չեմ նշի, բայց կարծում եմ՝ գոլեր կտեսնենք։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ց շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2.10 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱՊԼ
19:30/22 օգս
«Արսենալ» – «Չելսի».
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Յուվենտուս» – «Միլան»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
14:08, 21 Օգոստոսի 2021
«Լայպցիգ» – «Բորուսիա Դ․»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
14:08, 21 Օգոստոսի 2021
«Շիրակ» – «Նոա»։ Կանխատեսում և խաղադրույք
14:08, 21 Օգոստոսի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ