«Վեսթ Հեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ»․ կանխատեսում

17:30, 19 սպտ 2021
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Վեսթ Հեմը» կհյուրընկալի «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ կլինի։

«Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում անակնկալ պարտություն կրեց «Յանգ Բոյզի» դեմ խաղում (1:2): Երկրորդ կեսում մնալով 10 հոգով՝ մանչեսթերյան ակումբը չկարողացավ պահպանել հաղթանակ հաշիվը։ «Վեսթ Հեմը» Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամոյին»։ Բայց այս խաղում թիմը կորուստ ունի։ Լոնդոնյան ակումբին չի օգնի Մայքլ Անտոնիոն, որը որակազրկված է։ Դա մեծ կորուստ է Դևիդ Մոյեսի թիմի համար։

«Մանչեսթեր Յունայթեդն» էլ ՉԼ-ում պարտությունից հետո ավելի ագրեսիվ կլինի։ Կարծում եմ՝ գոլառատ հանդիպում է լինելու։ Անգամ առանց Անտոնիոյի, դաշտի տերերը կարող են գոլ խփել «Մանչեսթեր Յունայթեդին»։ Ռոնալդուն և թիմակիցները՝ ի դեմս Բրունո Ֆերնանդեշի և Պոլ Պոգբայի, կարծում եմ, կփորձեն հնարավորինս լավ օգտագործել գոլային պահերն այս խաղում։

Երկու թիմերն էլ անպարտելի են Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում։ Կարծում եմ՝ այս խաղից կարելի է գոլեր սպասել։ Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․79 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
17:30/19 սպտ
«Վեսթ Հեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ