«Նյուքասլ» – «Լիդս»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 17 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Նյուքասլ» – «Լիդս» Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում հանդիպելու են թիմեր, որոնք նախորդ առաջնությունում միմյանց միջև կայացած 2 հանդիպումներում վառ ու արդյունավետ խաղ ցուցադրեցին։

Նոր մեկնարկած մրցաշրջանում և՛ Սթիվ Բրյուսի, և՛ Մարսելո Բյելսայի թիմերն առայժմ հաղթանակ չեն տարել ու մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում են։ «Նյուքասլը» 4 խաղից հետո վաստակել է 1 միավոր և բաց է թողել 12 գոլ։

«Լիդսը» նախորդ տարի գերազանց տպավորություն թողեց, սակայն այժմ ոչ մի կերպ չի կարողանում ուշքի գալ։ Բյելսայի թիմը մրցակցից 1 միավոր ավելի ունի, սակայն նույնպես շատ է բաց թողել՝ 11 գոլ։

«Լիդսն» ավելի ամուր է, և այս դիմակայության ֆավորիտն է։ Ժամանակն է հաղթել և կարգավորել մրցաշարային գործերը, իսկ «Նյուքասլի» հետ խաղը լավ հնարավորություն է։

Հաշվի առնելով կողմերի թույլ պաշտպանությունը՝ ենթադրում եմ, որ այս մրցավեճում գոլեր կտեսնենք։

Կարծում եմ՝ «Լիդսը» կհաղթի և 2 թիմերն էլ գոլ կխփեն։ Այս խաղադրույքի համար Vbet-ը սահմանել է 3․76 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
23:00/17 սպտ
«Նյուքասլ» – «Լիդս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ