«Տոտենհեմ» – «Չելսի»․ Թիմերը կփոխանակվեն գոլերով

19:30, 19 սպտ 2021
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Տոտենհեմը» կընդունի «Չելսիին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն։

«Տոտենհեմ» – «Չելսի»՝ լոնդոնյան դերբի։ «Տոտենհեմն» ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային 3 տուրերում 3 հաղթանակներից հետո սայթաքեց «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (0:3) և չկարողացավ հաղթել ֆրանսիական «Ռենի» հետ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում (2:2):

Թերևս միայն «Քրիսթալ Փելասի» հետ խաղն էր, որ տրամաբանությունից դուրս էր։ Նունու Էշպիրիտու Սանտուի թիմը կարողանում է լավ գրոհել, սակայն այնքան էլ հուսալի չի գործում պաշտպանությունում։

«Չելսին» դժվարությամբ հաղթեց «Զենիթին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում։ Հանդիպման միակ գոլը խփեց Ռոմելու Լուկակուն։ Բելգիացու տեղափոխությունից հետո «Չելսիի» հարձակման գիծն ավելի է ուժեղացել։ Ընթացիկ մրցաշրջանում Թոմաս Տուխելի թիմը միայն մեկ գոլ է բաց թողել՝ «Լիվերպուլի» դեմ խաղում 11 մետրանոցից։

Կարծում եմ՝ այս խաղում ևս չի հաջողվի անառիկ պահել սեփական դարպասը։ Գերմանացի մասնագետի կառուցած թիմն իսկապես շատ ուժեղ է՝ նույնիսկ պաշտպանությունում, սակայն դաշտի տերերի կազմում կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են խնդիրներ ստեղծել ցանկացած մրցակցի համար։

Ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․00 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
19:30/19 սպտ
«Տոտենհեմ» – «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ