Պորտուգալիա U21 — Իսպանիա U21. Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

22:45, 20 հնս 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության Պորտուգալիա — Իսպանիա հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ իսպանացիները կհաղթեն:

Իսպանացիները Եվրոյի գլխավոր ֆավորիտն են: Նրանք հեշտությամբ հաղթեցին Մակեդոնիային (5-0): Մարկո Ասենսիո, Սաուլ Նիգես, Դենիս Սուարես, Հեկտոր Բելերին, Ժերար Դեուլոֆեդու՝ այս բոլորը թեպետ երիտասարդ են, բայց իրենց հասակակիցներից մի գլուխ բարձր են: Իսպանացիների պահեստայինների նստարանը նույնպես հզոր է, այնտեղ է աշխարհի ամենատաղանդավոր երիտասարդ դարպասապահներից մեկը՝ Կեպա Արրիսաբալագան:

Իհարկե, պորտուգալացիները նույնպես տպավորիչ կազմ ունեն: Ռենատու Սանչեշն ու Ռուբեն Նեվեսը կայացած ֆոտբոլիստներ են, բայց իրենց Պիրենյան հարևաններին զիջում են:

Կարծում եմ, որ հետաքրքիր ու լարված խաղ կստացվի, բայց իսպանացիների հաղթանակի շանսերն ավելի բարձր կլինեն:

Օրդինար: Հաղթած
Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնություն, B խումբ, 2-րդ տուր
22:45/20 հնս
Պորտուգալիա U21 — Իսպանիա U21
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ