Պորտուգալիա – Սլովենիա: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 01 հլս 2024
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Պորտուգալիա – Սլովենիա Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Ֆրանկֆուրտում մրցելու են Պորտուգալիան և Սլովենիան: Սլովենացիները խմբային փուլում հավասար միավորներ վաստակեցին սերբերի, դանիացիների և անգլիացիների հետ, բայց մարզչական կազմի անդամներից մեկի դեղի քարտի պատճառով գրավեցին երրորդ տեղը: Հենց դրա համար էլ սլովենացիները 1/8 եզրափակիչում մրցակից ստացան Պորտուգալիային:

Սլովենիան մրցաշարի ընթացքում նույն կազմով է խաղում, հետևաբար, շատ բարդ է լինելու պորտուգալացիներին դիմակայելը: Ֆրանկֆուրտի ստադիոնի խոտածածկն էլ շատ վատ վիճակում է, այս առումով գրեթե բոլոր թիմերը դժգոհ են:

Տեսնենք, թե ինչպես են սլովենացիները դիմանալու Պորտուգալիայի ճնշմանը: Ռոբերտո Մարտինեսի թիմի համար նույնիսկ շատ լավ էր, որ պարտվեց Վրաստանին: Ի դեպ, այդ պարտությունն իսպանացի մասնագետի գալուց հետո առաջինն էր պաշտոնական խաղերում:

Պորտուգալիայի հավաքականը պետք է շատ կոկիկ գործի պաշտպանությունում և փորձի բացառել հակագրոհները:

Սլովենացիները քիչ պահեր են ստեղծում, բայց կրեատիվ ֆուտբոլիստներ ունեն առջևի գծում: Այստեղ են Շեշկոն և Շպորարը, որոնք ցանկացած պահի կարող են վճռել յուրաքանչյուր դրվագ: Սլովենիայի համար խմբային փուլը հաղթահարելն արդեն մեծ նվաճում է, չեմ կարծում, թե նրանք այս անգամ գլխից բարձր կցատկեն:

Առաջարկում եմ Պորտուգալիայի հաղթանակ «չոր» հաշվով խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Եվրո-2024
23:00/1 հլս
Պորտուգալիա – Սլովենիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ