Պորտուգալիա – Շվեյցարիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 05 հնս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Պորտուգալիա – Շվեյցարիա Ազգերի լիգայի Ա դիվիզիոնի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ազգերի լիգայի 2-րդ խմբի 2-րդ տուրում Պորտուգալիան և Շվեյցարիան կմրցեն իրար դեմ մրցաշարում իրենց առաջին հաղթանակը տանելու նպատակով։ «Եվրոպական բրազիլացիները» ոչ-ոքի խաղացին իսպանացիների հետ առաջին տուրում, իսկ շվեյցարացիները պարտվեցին չեխերին։

Կրիշտիանու Ռոնալդուին պահեստայինների նստարանին տեսնելը իսկապես հազվադեպ երեւույթ էր. վերջին անգամ ավագը հիմնական կազմից դուրս էր մնացել  2017 թվականի հոկտեմբերի 7-ին: Այո, նրա՝ դաշտ դուրս գալուց հետո Պորտուգալիան խուսափեց պարտությունից, բայց գոլը խփեց Ռիկարդո Օրտեն՝ ազգային թիմի շապիկով աչքի ընկնելով առաջին անգամ։ Այս մրցաշարով Պորտուգալիան պատրաստվում է Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը, որի ուղեգիրը նվաճել է թուրքերի և Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ տարած հաղթանակների շնորհիվ։ «Սելեսաոն» Եվրո 2020-ից դուրս մնալուց հետո 10 խաղում ընդամենը մեկ պարտություն է կրել, և ըստ Սանտուշի, նրանք պատրաստվում են պայքարել Ազգերի լիգայի խմբում հաղթելու համար:

Կան ինքնագոլեր, և կան ծայրահեղ անհաջող ինքնագոլեր, որոնցից մեկի զոհը դարձավ Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Ջիբրիլ Սովը, ում «դիպուկ» հարվածը նպաստեց Չեխիայի ընտրանու հաղթանակին։ Այսպիսով, Մուրատ Յակինի թիմը խմբի ֆավորիտների հետ հանդիպումներից առաջ «Միավորներ» սյունակում հիմնական հետնաապահի կարգավիճակում է։ Մարզչական շտաբը պետք է անհապաղ դասեր քաղի այս անհաջողությունից, որպեսզի աշխատի շտկել թերությունները Կատար մեկնելուց առաջ։ Շվեյցարիայի հավաքականի կազմի ներսում կադրային խնդիրներ չկան, բայց Յակինը, ամենայն հավանականությամբ, մի քանի փոփոխություններ կանի, հատկապես հարձակման գծում՝ հաշվի առնելով թիմի գունատ տեսքը չեխերի դեմ խաղում: Ռոնալդուի, Նևեշի և Ջոտայի վերադարձը լավ բան չի խոստանում շվեյցարացիների համար, ովքեր արտագնա խաղում չափազանց անհաջող են խաղում և, ընդհանուր առմամբ։ Հենց Ռոնալդուի գոլին էլ հավատում եմ։ Պորտուգալիայի հաղթանակին էլ չեմ կասկածում։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
22:45/5 հնս
Պորտուգալիա - Շվեյցարիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
22:45/5 հնս
Պորտուգալիա - Շվեյցարիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ