Պորտուգալիա – Սերբիա․ կանխատեսում և խաղադրույք

23:45, 14 նյմ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի A խմբի վերջին տուրում Պորտուգալիայի հավաքականը կընդունի Սերբիայի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում 2 թիմերը գոլ կխփեն։

Պորտուգալիան և Սերբիան 7 տուրից հետո 5-ական հաղթանակ են տարել, 2-ական ոչ ոքի գրանցել և 17-ական միավոր ունեն։ Առաջատարը Պորտուգալիան է, որը խփած և բաց թողած գնդակների ավելի լավ տարբերություն ունի։ Իսկ թիմերի միջև Բելգրադում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 2։2։

Ռոնալդուն և ընկերները կարող էին 2 միավոր ավելի ունենալ, սակայն նախորդ տուրում պորտուգալացիները չկարողացան հյուրընկալվելիս հաղթել Իռլանդիայի հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։ Բացի այդ, Սերբիայի դեմ խաղը բաց կթողնի կենտրոնական պաշտպան Պեպեն, որը կարմիր քարտ էր ստացել իռլանդացիների հետ խաղում։ Սերբիայի հավաքականը 3 օր առաջ կայացած ստուգողական խաղում 4։0 հաշվով հաղթել էր Քաթարի հավաքականին։

Այս հավաքականների միջև կայացած վերջին 7 խաղում սերբերը հաղթանակ չեն գրանցել։ 3 անգամ հաղթել է Պորտուգալիան և 4 հանդիպում ավարտվել է ոչ ոքի։ Բուքմեյքերներն այս խաղում ֆավորիտ են համարում Պորտուգալիային, որի հաղթանակը գնահատվում է 1․40 գործակցով։ Ոչ ոքին ստացել է 5․10, իսկ սերբերի հաղթանակը՝ 8․90 գործակիցը։

Միմյանց միջև կայացած վերջին 7 խաղում 2 թիմերն էլ գոլ են խփել։ Սերբիան վերջին 5 արտագնա խաղերից 4-ում նվազագույնը 1 գոլ է խփել։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 2․24 գործակցով։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
23:45/14 նյմ
Պորտուգալիա – Սերբիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ