Պորտուգալիա — Ուելս. Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

23:00, 06 հլս 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Եվրոպայի առաջնության 1/2 եզրափակչի Պորտուգալիա — Ուելս հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում պորտուգալացիների հաղթանակի, ինչպես նաև տոտալ 2-ից շատ գոլի վրա: 

https://youtu.be/atTkQ3i-9Ac

Ողջույն բոլորին:

Զարմանալի պատահականություն: Պորտուգալիայի հավաքականը, որը ողջ մրցաշարի ընթացքում ոչ մի հաղթանակ չի տարել, կիսաեզրափակչի ֆավորիտ է համարվում: Ընդ որում` միակ ֆավորիտը, որը կա Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ խաղերից առաջ, քանզի մյուս զույգում, որտեղ տիտղոսի երկու գլխավոր հավակնորդներն են հավաքված` Ֆրանսիան ընդդեմ Գերմանիայի, այնտեղ շանսերը 50-50 են, և ֆավորիտներից ինչ-որ մեկը կզիջի այն ժամանակ, երբ մյուս կիսաեզրափակչում կլինի առաջնության բացահայտ անակնկալ-թիմը` բացի Իսլանդիայից: Թե Պորտուգալիան դուրս գա եզրափակիչ, թե Ուելսը, ցանկացած պարագայում սա մեծ անակնկալ է: Մինչ մրցաշարի մեկնարկը ոչ ոք այս թիմերին չէր սպասում որոշիչ խաղում: Գործնականում շատ տարօրինակ է, որ Պորտուգալիան ակնհայտ ֆավորիտ է` ոչ մի խաղում չհաղթելով, բայց գործը կայանում է հենց այսպես և հակված եմ հավատալ, որ այս անգամ Պորտուգալիան վերջապես հիմնական ժամանակում առաջին հաղթանակը կտանի: Պորտուգալիայի հավաքականի հաղթանակի գործակիցը 2,25 է: Դեռևս դա են տալիս, ինձ թվում է, որ այս առաջարկը բավականին լավն է ու աշխատող:

Կարծում եմ, որ մեծ քանակությամբ գոլերի շանսեր կան: Իհարկե, այս հանդիպումը դիտարկվում է որպես Մադրիդի «Ռեալի» երկու սուպերաստղերի, թիմերի երկու անխոս առաջատարների` Կրիշտիանու Ռոնալդուի և Գարեթ Բեյլի դիմակայություն: Պոտենցիալ գոլային հրավառության շանսերը մեծանում են այլ ֆուտբոլիստների որակազրկման հաշվին:

Պորտուգալիայի հավաքականում չի խաղա պաշտպանության առաջատար Պեպեն` անխոս լավագույն պաշտպանը: Ընդհանրապես Պորտուգալիայի թույլ գիծը պաշտպանությունն է: Երբ պորտուգալացիները 3 գոլ բաց թողեցին, ինչպես ասում է Վալերի Կարպինը, «հիասքանչ Հունգարիայից», 4 պաշտպաններից երեքը փոխարինվեցին, մնաց միայն Պեպեն: Բոլորին փոխում են, Պեպեն մնում է: Այժմ նա վնասվածք ունի և չի խաղա: Սա մեծ կորուստ է:

Ուելսցիները ևս մեծ կորուստներ ունեն: Առաջին հերթին` այնտեղ հիմնական ձախ պաշտպանը քարտերի կուտակման պատճառով ստիպված կլինի բաց թողնել հանդիպումը: Բացի այդ, Ռեմսին` հարձակման գծում առանցքային խաղացող, բայց տվյալ պարագայում խոսում եմ այն մասին, որ պաշտպանությունում խնդիրները կարող են հանգեցնել մեծ քանակությամբ գոլերի: Այդ պատճառով գործակիցը, որը կա ասիական 2-ից շատում, այսինքն, նույնքան գոլերի դեպքում վերադարձ, հաղթանակ` 3-ի պարագայում, կազմում է 1,97: Վատ չէ: Կրկին` սա փլեյ-օֆֆն է, այստեղ մեկ գոլ հազվադեպ է խփվում: Երբ մեկ թիմը հաղթում է, ապա երկրորդը վա-բանկի է գնում, և դեպքերը, երբ հաշիվը 1:0 է մնում, քիչ են: Այդ պատճառով ինձ թվում է, որ այս խաղադրույքով վերադարձ ստանալը հեշտ է, իսկ հաղթելու շանսերը նույնպես լավն են: 1,97 գործակցով խաղալ 2-ից շատ գոլի վրա` լիովին լավ առաջարկ:

Այսպիսի մտքեր այս խաղի վերաբերյալ: Եվ ասեմ, որ իմ հետևում «Սպարտակ» մարզադաշտն է: Այսօր եկել եմ թիմի թանգարան: Շատ տպավորված եմ: Մեծ քանակությամբ շատ հետաքրքիր ցուցանմուշներ, բոլորն ինտերակտիվ ու ժամանակակից: Ճիշտն ասած` նույնիսկ չէի սպասում, որ ամեն ինչ այսքան լավը կլինի: Շնորհակալություն ուշադրության համար:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. 1/2 եզրափակիչ
23:00/6 հլս
Պորտուգալիա - Ուելս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Վերադարձ
Եվրո-2016. 1/2 եզրափակիչ
23:00/6 հլս
Պորտուգալիա - Ուելս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ