Պորտուգալիա – Ուրուգվայ: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
ԱԱ-2022-ի երկրորդ տուրի կենտրոնական հանդիպումը Պորտուգալիայի և Ուրուգվայի դիմակայությունն է։ Թիմեր, որոնք նախորդ Մունդիալին մրցել են միմյանց հետ 1/8 եզրափակիչում։ Այդ խաղում ամեն ինչ վճռեց անզուգական Էդինսոն Կավանին, որի դուբլը դուրս բերեց ուրուգվայցիներին քառորդ եզրափակիչ։
Բայց այս անգամ նման ելք երևի թե չենք կարող ակնկալել։ Նախ՝ թիմերը պայքարում են խմբային փուլում։ Բացի այդ, Կավանին այն մարզավիճակում չէ, ինչ 4 տարի առաջ։ Չի բացառվում, որ այս խաղում ևս, ինչպես առաջին տուրում Կավանին, դաշտ դուրս չգա մեկնարկային րոպեներից։
Առաջին տուրում Պորտուգալիան նյարդային պայքարում 3։2 հաշվով հաղթեց Գանային։ Խաղավերջում բախտը ժպտաց պորտուգալացիներին։
Առաջիկա խաղում կարծում եմ, որ Ուրուգվայը լինելու է ավելի մոտիվացված, բայց վստահ չեմ, որ Կավանին և ընկերները կկարողանան լուրջ խաղ հակադրել եվրոպական բրազիլացիներին։
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․63 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: