Պորտուգալիա — Ուելս. Նիկիտա Կովալչուկի վիդեոկանխատեսումը

23:00, 06 հլս 2016
Հայտնի «Картавый футбол» առցանց հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության հաղորդավար, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել Եվրո-2016-ի Պորտուգալիա — Ուելս կիսաեզրափակիչ հանդիպման վերաբերյալ: 

https://youtu.be/SXYHd4juWHM

Կիսաեզրափակիչների զույգ: Կիսաեզրափակիչ, որը բոլորին ձանձրալի է թվում` Պորտուգալիան ընդդեմ Ուելսի: Գարեթ Բեյլն ընդդեմ Կրիշտիանու Ռոնալդուի և այն ամենը, ինչի մասին խոսում են մարդիկ, թե եզրափակիչն այդքան ուրախ չի լինի, որքան կիսաեզրափակիչները` նկատի ունենալով, բնականաբար, Ֆրանսիային և Գերմանիային:

Բայց Ուելս — Պորտուգալիա հանդիպումը շատ հետաքրքիր կլինի: Հետնապահ թիմերի հանդիպում, որոնք կորցնելու ոչինչ չունեն և հրաշքից մի քայլ են հեռու: Գումարած այս ամենին` աշխարհի երկու ամենահետաքրքիր եզրային կիսապաշտպանները մրցելու են միմյանց հետ: Պորտուգալիան թիմ չէ, բայց անուններով ավելի լուրջ է, և Ուելսը, որը թիմ է, բայց անուններով թույլ է, պայքարելու են: Չի խաղալու Աարոն Ռեմսին` մեծ կորուստ Ուելսի համար: Ուելսցիների մոտ նաև այսպիսի մակարդակում խաղային փորձն է բացակայում: Բայց Գարեթ Բեյլը թիմն ավելի լավ համախմբող անձնավորություն է, քան Կրիշտիանու Ռոնալդուն: Այս խաղում հենց անձնավորությունները պետք է չափազանց շատ խաղան: Կրիշտիանու Ռոնալդուն համախմբում է բոլորին, խնդրում է Ժոաու Մոուտինյոյին խփել 11 մետրանոցը, և դա հիանալի է, բայց այդուհանդերձ մի փոքր կտրված է այս թիմից, իսկ Գարեթ Բեյլը հենց Ուելսի մասն է, այս հաջողության, կատարվող հրաշքի մասը: Այդ պատճառով այստեղ հրաշքը պետք է շարունակվի:

Պորտուգալիան մրցաշարի ընթացքում ոչ մի հաղթանակ չի տարել և թույլ խաղ է ցուցադրել: Այս խաղում 11 մետրանոցներ, լրացուցիչ ժամանակ չի լինի, կխփվի 3 գոլ` երկուսը Ուելսի կողմից և մեկը` Պորտուգալիայի:

Համաձայն եք ինձ հետ, թե ոչ, գրեք մեկնաբանություններում: Նիկիտա Կովալչուկն էր` հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար: Սպասում ենք եզրափակչին:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016. կիսաեզրափակիչ
23:00/6 հլս
Պորտուգալիա - Ուելս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Եվրո-2016. կիսաեզրափակիչ
23:00/6 հլս
Պորտուգալիա - Ուելս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ