Պորտուգալիա — Ուելս․ Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը
Անսպասելի կիսաեզրափակիչ է, այստեղ ոչինչ չես ասի։ Ուելսը լուրջ կորուստ ունի՝ Աարոն Ռեմսին չի խաղա։ Բայց, կարծում եմ, ուելսցիները արդեն այնքան են իրենց հավատում, որ նույնիսկ կարևոր խաղացողի կորուստը նրանց համար մահացու չի դառնա։ Վերջիվերջո կա Գարեթ Բեյլը։ Պորտուգալիան դեռ շատ պրագմատիկ է խաղում, չի ձգտում ճնշել իր մրցակիցներին։ Իհարկե, դա շատ երկրպագուների դուր չի գալիս։ Բայց եթե պորտուգալացիներն այդպիսի ֆուտբոլով հասնեն տիտղոսի, ապա ո՞վ կարող է մեղադրել նրանց։ Կարծում եմ, որ այս խաղում ոչ ոք առանձնապես ռիսկի չի դիմի։ Արդեն չափազանց կարևոր փուլ է, յուրաքանչյուր սխալի գինը շատ մեծ է։ Ուելսն առանց Ռեմսիի հաստատ չի նետվի առաջ, չի բացվի։ Պորտուգալացիները գնդակով ավելի շատ կլինեն, բայց առանց սուր պահերի։ Այնպես որ, կարծում եմ՝ արժե խաղադրույք կատարել հիմնական ժամանակում ոչ-ոքիի վրա։ Այդպիսի ելքն ամենաիրականն է։ Ուժերը հավասար են, կողմերից մեկին նախապատվություն չեմ տա։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: