Պորտուգալիա — Ուելս․ Արթուր Պետրոսյանի վիդեոկանխատեսումը
https://youtu.be/PeDl9dJQCmE
Բոնժուր!
Երեք խաղ, ցավոք, ընդամենը 3 խաղ մնաց Եվրոպայի առաջնությունում՝ 2 կիսաեզրափակիչ և եզրափակիչը։
Խոսում ենք առաջին կիսաեզրափակչի մասին, որտեղ խաղում են Պորտուգալիան ու Ուելսը։ Սկսենք Ուելսի հավաքականի խնդիրներից։ Նրանք 2 կարևոր խնդիր ունեն։ Առաջինը Բեն Դեվիսի՝ երեք հիմնական կենտրոնական պաշտպաններից մեկի, ձախ կենտրոնական պաշտպանի բացակայությունն է, ով գնդակ խլելով ու պայքարելով համարվում է թիմի առաջատարներից մեկը։ Հասկանալի է, որ այս կորուստը բավական լուրջ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ Ուելսի հավաքականն այնպիսի թիմ է, որտեղ կան մի շարք անփոխարինելի ֆուտբոլիստներ։ Չնայած նրա պահեստայինների նստարանը նույնքան երկար է, որքան մյուսներինը, բայց որակն այնտեղ այնքան էլ շատ չէ։ Հավանաբար նրա փոխարեն խաղադաշտ դուրս կգա Ջեյմս Քոլինզը, իսկ այդ 32 տարեկան խաղացողը «Վեսթ Հեմում» և Ուելսում հիմնական կազմի ֆուտբոլիստ չէ։ Նա բավական դանդաղ, անհաջողակ խաղացող է, որի արժանիքը միայն երկրորդ հարկում խաղն է։ Չզարմանաք, եթե Կոլինզը այս խաղում սեփական դարպասին 11 մետրանոց բերի։
Երկրորդ, ավելի կարևոր խնդիրն Ուելսի համար Աարոն Ռեմսիի բացակայությունն է։ Գլխավոր մեղավորներից մեկը, ում շնորհիվ Ուելսը հասավ Եվրոյի կիսաեզրափակիչ։ Մարդ, առանց որի չէին սկսվի ո՛չ Ուելսի դիրքային գրոհները, ո՛չ հակագրոհները։ Նրանից Գարեթ Բեյլը ստացել է ամենաշատ փոխանցումներն այս մրցաշարում և ոչ միայն այս մրցաշարում։ Բարձրանում է նույն խնդիրը՝ Ռեմսիին ոչ ոք չի կարող փոխարինել։ Հավանաբար կենտրոնում նրա փոխարեն կգործի Ջոնի Ուիլյամսը։ Այո, ուելսցի երկրպագուները սիրում են նրան և իր ոչ բարձր հասակի ու հազվադեպ բրիտանական տեխնիկայի համար անվանում «Ջոնիեստա»։ Սակայն, տեխնիկան մեծ հաշվով նրա միակ արժանիքն է։ Բոլոր այն որակները, որը կառուցելիս և քանդելիս ունի Ռեմսին, Ուիլյամսը չի կարող պարծենալ։ Հասկանալի է, որ տեխնիկապես ավելի լավ պատրաստված պորտուգալացիները դաշտի կենտրոնում կգերակայեն։
Պորտուգալացիների կազմում չի լինի Վիլյամ Կարվալյուն։ Նրա փոխարեն կխաղա Դանիլոն, ով ինձ նույնիսկ ավելի շատ է դուր գալիս։ Կարծում եմ, որ փոփոխությունը ոչ ոք չի նկատի։ Պարզ է, թե ինչպես կզարգանա խաղը։ Պորտուգալիան կվերահսկի գնդակը, կտիրի նախաձեռնությանը, ավելի շատ պահեր կստեղծի ու կունենա։ Այո, այս թիմը մրցաշարում դեռ ոչ մի հաղթանակ չի տարել, բայց չի էլ պարտվել։ Դժվար թե պորտուգալացիներն արժանի են այն քննադատությանը, որին ենթարկվում են ամեն խաղից հետո։ Հասկանալի է, որ թիմը չի փայլում, Ռոնալդուն, առաջին հերթին, ինչ-որ հրաշք չի գործում, բայց բոլորս տեսնում ենք, որ սա արժանի թիմ է, որը պաշտպանությունում չափազանց կազմակերպված է, որը, եթե չխոսենք Ռոնալդուի մասին, այն, ինչին առջևում ընդունակ է, իրականացնում է։ Ինչպես բացվեց Նանին, ինչպես առաջին անգամ մեկնարկային կազմում դաշտ դուրս եկավ Ռենատու Սանչեսն ու նախորդ խաղում գեղեցիկ գոլ խփեց։
Կարծում եմ, որ Պորտուգալիան բավական մեծ առավելություն կունենա և դուրս կգա եզրափակիչ։ Ինչ վերաբերում է խաղադրույքներին, ապա William Hill-ում ինձ դուր եկավ «Պորտուգալիան 1-15 րոպեների ընթացքում անկյունային կիրացնի» տարբերակը։ Գործակիցը 1,60 է։ Երկրորդը 2,25 գործակցով Պորտուգալիայի մաքուր հաղթանակն է։
Ձեզ հետ Արթուր Պետրոսյանն էր՝ հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: