Պորտուգալիա – Նիդերլանդներ (Մ-21): Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Հոլանդացիները խելահեղ հանդիպում անցկացրին Բելգիայի հետ: Վաղուց նման բան չէինք տեսել: Թիմերը միասին 32 հարված կատարեցին, 21 անկյունային իրացրին, բայց հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Հոլանդացիներն ապացուցեցին, որ լուրջ, հարձակողական թիմ ունեն:
Ինչ վերաբերում է Պորտուգալիային, ապա այս կոլեկտիվում լուրջ անուններ կան, բայց պորտուգալացիները տապալեցին Վրաստանի հետ մրցավեճը: Վրացիները տակտիկապես ավելի գրագետ էին ու մեծ ցանկություն ունեին հաղթելու: Պորտուգալացիները խաղում էին առանց ցանկության և լավ տպավորություն չթողեցին:
Եթե համեմատենք թիմերի անցկացրած առաջին խաղերը, ապա հոլանդացիները բոլոր առումներով ավելի լավն են: Կարծում եմ՝ նարնջագույններն այս մրցավեճի ֆավորիտն են:
Երկու տարբերակ ունեմ՝ Նիդերլանդների (0) ֆորա, Նիդերլանդները չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 1.5-ից շատ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: