Պորտուգալիա — Մեքսիկա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:00, 18 հնս 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Կոնֆեդերացիաների գավաթի A խմբի առաջին տուրի Պորտուգալիա — Մեքսիկա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը հավատում է, որ պորտուգալացիները կհաղթեն, բայց սեփական դարպասն անառիկ չեն պահի:

Առաջին լուրջ հանդիպումը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում: Պորտուգալիան ու Մեքսիկան կպայքարեն ինչպես խմբում առաջին տեղը գրավելու, այնպես էլ մրցաշարում հաղթելու համար: Իհարկե, եվրոպական բրազիլացիներն այս մրցաշարի գլխավոր ֆավորիտն են: Եվրոպայի չեմպիոնները վերջերս շատ հաջող են հանդես գալիս: Ֆերնանդու Սանտուշի գլխավորած Պորտուգալիան Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո 9 խաղում 8 հաղթանակ է տարել, որոնցից վեցը «չոր» հաշվով:

Մեքսիկան նույնպես բավական հաջող է հանդես գալիս: Վերջին 13 խաղում հյուսիսամերիկացիները ընդամենը 1 պարտություն են կրել, թիմը հարավամերիկյան գոտում հրաշալի է հանդես գալիս: Մեքսիկան բավական մրցունակ ու կազմակերպված թիմ է դարձել:

Սանտուշը կազմի հետ գրեթե խնդիրներ չունի, կարող է օգտագործել բոլոր այն ֆուտբոլիստներին, ովքեր կերտեցին Եվրոպայի չեմպիոնությունը: Առջևում կարող են խաղալ Կուարեժման, Անդրե Սիլվան, Գոմեշը, բայց մի մարդ հաստատ կլինի մեկնարկում՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Մարդ, ով արդեն հաղթել է Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում, և Կոնֆեդերացիաների գավաթում հաղթելու դեպքում արդեն կարելի է վստահ խոսել «Ոսկե գնդակի» մասին:

Մեքսիկայի հավաքականում շարունակում է հանդես գալ Ռաֆայել Մարկեսը, ով հնարավոր է, որ չմասնակցի այս հանդիպմանը: Մեքսիկացիները բավական ուժեղ ֆուտբոլիստներ ունեն՝ Գուարդադո, Վելա, Ջիովանի Դոս Սանտոս, Չիչարիտո…

Անկախ ամեն ինչից, կարծում եմ, որ Պորտուգալիան կհաղթի, բայց թիմերը կփոխանակվեն գոլերով: Այս իրադարձության համար սահմանված է 4,20 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Կոնֆեդերացիաների գավաթ, A խումբ, առաջին տուր
19:00/18 հնս
Պորտուգալիա — Մեքսիկա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ