Պորտուգալիա — Մեքսիկա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

16:00, 02 հլս 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Կոնֆեդերացիաների գավաթի երրորդ տեղի համար Պորտուգալիա — Մեքսիկա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ արդյունավետ խաղում հաղթանակ կտանեն պորտուգալացիները: 

Կոնֆեդերացիաների գավաթը մոտենում է ավարտին: Չեմ կարող ասել, որ այն արդարացրեց իմ սպասելիքներն իր դիտարժանությամբ, բայց այնպես չէ, որ այս մրցաշարը երբևէ նման հատկանիշով է օժտված եղել: Խմբային փուլին, որն անցավ բավական ձանձրալի պայքարում, հաջորդեց փլեյ-օֆֆը, որն ամբողջովին փոխեց բոլորի տպավորությունները: Պորտուգալիայի ազգային հավաքականը Չիլիի հետ կիսաեզրափակիչում ցույց տվեց գրավիչ ֆուտբոլ, սակայն չկարողացավ հաղթահարել տաքարյուն հարավամերիկացիների արգելքը: Հիմա եվրոպական բրազիլացիները պետք է պայքարեն երրորդ տեղի համար: Որպես Եվրոպայի չեմպիոն, իհարկե հենց նրանք պիտի համարվեն ֆավորիտ, սակայն կա այստեղ մի բայց: Պորտուգալիայի հավաքականի ճամբարը լքել է ավագ և առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Պատճառը, իհարկե, հարգելի է՝ լույս աշխարհ են եկել նրա զույգ երեխաները: Առանց նրա, իհարկե, դժվար կլինի պայքարել «ացտեկների» դեմ: Սպասվում է, որ հիմնական կազմում դուրս կգա պորտուգալացիների ամբողջ հարձակվողական զինանոցը՝ Նանիի ու Կուարեժմայի գլխավորությամբ:

Ինչ վերաբերում է մեքսիկացիներին, ապա այս թիմը հասցրել է զարմացնել բոլորին՝ առաջին տուրում ոչ-ոքի խաղալով հենց պորտուգալացիների հետ: Ընդ որում, Մեքսիկան աչքի է ընկել կամային բարձր հատկանիշներով ու կարողացել է խուսափել պարտությունից: Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: Եթե Պորտուգալիայի ընտրանու կազմում կբացակայի իր գլխավոր առաջատարը, ապա Մեքսիկան խաղին պատրաստ կլինի ամբողջությամբ: Սպասվում է որ հիմնական կազմում դուրս կգա թիմի հարձակման գծի առաջատար Խավյեր Էրնանդես Չիչարիտոն:

Պորտուգալիան գործելու է առաջին համարով՝ հիմնականում ուժերը կենտրոնացնելով եզրերում: ՄԵքսիկացիները՝ հակառակը, փորձելու են խաղալ հակագրոհներով ու պատժել մրցակցին արագ փոխանցումներով կենտրոնից դեպի հարձակման գիծ: Ենթադրում եմ, որ ընթանալու է թեժ պայքար՝ լի գոլերով:

Ինչ վերաբերում է խաղադրույքին, ապա գրեթե միշտ 3-րդ տեղի համար խաղերն անցել են դիտարժան ու գոլառատ պայքարում: Կարծում եմ, որ խաղում մենք առնվազն 3 գնդակ կտեսնենք, իսկ հաղթանակն այդուհանդերձ բաժին կհասնի պորտուգալացիներին:

Օրդինար: Պարտված
Կոնֆեդերացիաների գավաթ, երրորդ տեղի համար խաղ
16:00/2 հլս
Պորտուգալիա - Մեքսիկա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ