Պորտուգալիա — Մեքսիկա. Դենիս Կազանսկու կանխատեսումը
https://www.youtube.com/watch?v=C6YcZuJHrgo
Ըստ իս՝ Պորտուգալիան Կոնֆեդերացիայի գավաթի գլխավոր ֆավորիտն է: Կրիշտիանու Ռոնալդուի հոգնածության մասին խոսակցություններն իրականում ես կհերքեի, քանզի նա վերջերս Լատվիայի հետ խաղում ցույց է տվել, թե ինչ վիճակում է: Այդ պատճառով ինձ թվում է, որ Պորտուգալիայի հավաքականը հիմնական կազմով պետք է համարվի մրցաշարի ֆավորիտ, մանավանդ՝ Մեքսիկայի հետ խաղում:
Մեքսիկացիները վերջին ընկերական խաղում այդքան էլ լավ տպավորություն չթողեցին: Նրանք ոչ-ոքի խաղացին ամերիկացիների հետ, ընդ որում՝ ունեին խաղային մեծ առավելություն, բայց ընդամենը մեկ գոլ խփեցին և հավասարեցրին հանդիպման հաշիվը: Մեքսիկան բավական դժգույն խաղ էր ցուցադրում հարձակման գծում: Հաշվի առնելով, որ պորտուգալացիների պաշտպանությունը շատ ամուր է, իսկ հարձակման գծում կա Կրիշտիանու Ռոնալդուն՝ կարծում եմ, որ Սանտուշի թիմն այս խաղում լուրջ խնդիրներ չի ունենա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: