Պորտուգալիա — Մեքսիկա. Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

16:00, 02 հլս 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին վիդեոկանխատեսում է արել Կոնֆեդերացիաների գավաթի 3-րդ տեղի Պորտուգալիա — Մեքսիկա հանդիպման վերաբերյալ:

https://youtu.be/HLarvl_01nA

Երրորդ տեղի համար խաղը բավական տարօրինակ է, կասկածներ ունեմ դրա անցկացման իմաստի վերաբերյալ: Ռոնալդուն չսպասեց 3-րդ տեղի համար խաղին և ուղղակի հեռացավ մրցաշարից, որպեսզի տեսնի իր նորածին որդիներին: Սովորաբար մարզիչները 3-րդ տեղի համար խաղերում փորձարարական կազմեր են դուրս բերում, խաղաժամանակ են տրամադրում այն ֆուտբոլիստներին, ովքեր մինչ այդ քիչ են խաղացել: Սովորաբար հիմնական պաշտպանները չեն խաղում, գոլի հավանականությունը մեծանում է, և դուրս են գալիս բոլոր հարձակվողական ֆուտբոլիստները, ովքեր հաճախ նստում էին պահեստայինների նստարանին, ովքեր մեծ ցանկություն ունեն իրենց լավ դրսևորել, ցույց տալ իրենց մեծ պոտենցիալը, որը, անկասկած, կա ինչպես պորտուգալացիների, այնպես էլ մեքսիկացիների պահեստայինների նստարանին:

Կարծում եմ, որ գոլերի հավանականությունն այստեղ բավական բարձր է, այդ պատճառով էլ իմ խաղադրույքները ուղղված կլինեն արդյունավետության կողմը: Եթե նայենք 3-րդ տեղի համար վերջին խաղերը, որոնք եղել են Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում, ապա այնտեղ շատ գոլեր են խփվել: 4 տարի առաջ ոչ-ոքի՝ 2:2 հաշիվ գրանցվեց, այնուհետև գործը հասավ 11 մետրանոցիների, 8 տարի առաջ հիմնական ժամանակում 2:2 եղավ, և լրացուցիչ ժամանակում գրանցվեց 3:2 հաշիվը, իսկ 12 տարի առաջ Կոնֆեդերացիաների գավաթի 3-րդ հորիզոնականի համար խաղում գրանցվեց 3:3 հաշիվը, և հետո, լրացուցիչ ժամանակում, մենք տեսանք 4:3 հաշվով հաղթանակ: Այդ պատճառով էլ այստեղ շատ գոլեր եմ սպասում: Երկու թիմերի պաշտպանությունն էլ այնքան էլ ուժեղ չէ: Մեքսիկացիներն այս մրցաշարի բոլոր խաղերում բաց են թողել, երբեմն բավականին շատ, այդ պատճառով էլ բազմաթիվ գոլեր եմ սպասում:

Ինչ վերաբերում է արդյունքին, ապա այսպիսի խաղերում հաճախ հաղթում են ֆավորիտ չհամարվող թիմերը, այդ պատճառով էլ կարծում եմ, որ Մեքսիկայի հավաքականի հաղթանակը հետաքրքիր գաղափար է, բայց գործակիցն այնքան էլ բարձր չէ: Բացի այդ, մեքսիկացիները 1 օր ավելի ուշ են խաղացել, այդ պատճառով էլ արդյունքի վրա խաղադրույք չեմ կատարի: Խաղադրույք եմ կատարում այն բանի վրա, որ գոլառատ խաղում թիմերը կփոխանակվեն գոլերով: Դե իսկ երկրորդ խաղադրույքը, որն իմ ամենասիրելիներից է, որը շատ անգամ աշխատել է, դա երկու խաղադրույքների համադրումն է: Առաջինը՝ երկուսն էլ կխփեն առաջին խաղակեսում, իսկ երկրորդը՝ երկուսն է;լ կխփեն երկրորդ խաղակեսում: Երկու տարբերակների գործակիցն էլ բարձր է, հետևաբար այս երկուսից մեկի հաղթանակի դեպքում մեծ շահույթ ենք ունենում, նույնիսկ եթե մյուս խաղադրույքը չի աշխատում:

Շնորհակալություն ուշադրության համար: Ձեզ հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր՝ հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:

Օրդինար: Պարտված
Կոնֆեդերացիաների գավաթ, 3-րդ տեղի խաղ
16:00/2 հլս
Պորտուգալիա — Մեքսիկա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Կոնֆեդերացիաների գավաթ, 3-րդ տեղի խաղ
16:00/2 հլս
Պորտուգալիա — Մեքսիկա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Կոնֆեդերացիաների գավաթ, 3-րդ տեղի խաղ
16:00/2 հլս
Պորտուգալիա — Մեքսիկա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ