Պորտուգալիա – Լյուքսեմբուրգ․ Շատ գոլեր չեն լինի

22:45, 12 հկտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի A խմբի 6-րդ տուրի խաղում Պորտուգալիայի հավաքականը կհյուրընկալի Լյուքսեմբուրգին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ չի ստացվի։

Բուքմեյքերներն այս խաղում բացահայտ ֆավորիտ են համարում Պորտուգալիային, որի հաղթանակի համար սահմանվել է 1․10 գործակիցը։ Լյուքսեմբուրգի հաղթանակը ստացել է 35․00, իսկ ոչ ոքին՝ 11․50 գործակիցը։

Սերբիան այս խմբի առաջատարն է 14 միավորով։ Պորտուգալիան 1 միավոր է զիջում սերբերին և կարծում եմ, որ Ռոնալդուն ու ընկերները կվերադարձնեն առաջին տեղը։

Պորտուգալացիները դեռևս պարտություն չեն կրել այս ընտրական փուլում՝ 4 հաղթանակ և 1 ոչ ոքի։ Խփել են 11 գոլ և բաց թողել ընդամենը 4-ը։

Լյուքսեմբուրգն էլ բավականին լավ է հանդես գալիս։ 5 խաղում 2 հաղթանակ, 5 խփած և 9 բաց թողած գոլ։

Պորտուգալացիները չեն ցանկանա վնասվածք ստանալ ակումբային առաջնությունների հանդիպումներից առաջ և շատ էներգիան չեն ծախսի այս խաղի համար։ Կարծում եմ, որ այս խաղում շատ գոլեր չեն լինի։ Ընտրում եմ՝ գոլերի տոտալը 4-ից քիչ խաղադրույքը, որի համար սահմանվել է 1․6 գործակիցը։

Այս թիմերի միջև կայացած նախորդ խաղում Պորտուգալիան հաղթել էր 3։1 հաշվով։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
22:45/12 հկտ
Պորտուգալիա – Լյուքսեմբուրգ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ