Պորտուգալիա — Իսպանիա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:00, 15 հնս 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Մունդիալ-2018-ի B խմբի Պորտուգալիա — Իսպանիա հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ սակավագոլ խաղում իսպանացիները չեն պարտվի:

Վիճակահանության արդյունքում աշխարհի առաջնության միևնույն խմբում իրար հետ հայտնվեցին Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները։ Բնականաբար կասկածից վեր է, որ հենց այս երկու թիմերն էլ դուրս կգան B խմբից։

Աշխարհի նախորդ առաջնությունում Պորտուգալիան ու Իսպանիան հանդես եկան իրենց հնարավորություններից զգալիորեն ցածր։ Երկուսն էլ դուրս մնացին խմբային փուլից։ Պորտուգալիան զիջեց Գերմանիային ու ԱՄՆ-ին, իսկ Իսպանիան՝ Չիլիին ու Հոլանդիային։

Եվորպայի վերջին առաջնությունում էլ «Կարմիր ֆուրիան» չտպավորեց, իսկ ահա Պորտուգալիան Ֆերնանդու Սանտուշի գլխավորությամբ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Թեպետ այս մունդիալին Պորտոիգալիան մոտեցել է Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակում, բայց Մունդիալի հաղթողի գլխավոր ֆավորիտների շարքին չի դասվում։ Իսկ ահա Իսպանիան մոտ էր այդ կարգավիճակին, սակայն ԱԱ-ի մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ աշխատանքից ազատվեց թիմի գլխավոր մարզիչ Լոպետեգին։ Բնականաբար, նման զարգացումները չէին կարող չազդել թիմի մթնոլորտի վրա։ Այսպիսի վիճակում Իսպանիան դժվար թե կարողանա լուրջ ակնկալիքներ ունենալ։

Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ, ոչ վաղ անցյալում լեգենդար ֆուտբոլիստ Ֆերնանդո Հիերոն գրեթե ոչ մի բան չի փոխի թիմի մեկնարկային կազմում։ Պետք է հասկանալ Դանի Կարվախալի առողջական վիճակը, բացի դրանից պետք է ընտրել Ինիեստա-Բուսկետս զույգի երրորդ թևին՝ Կոկե, թե՞ Ալկանտարա։

Ենթադրում եմ, որ խաղում գոլեր քիչ կլինեն։ Բացատրությունը պարզ է՝ գրեթե երբեք ուժեղ թիմերը միմյանց դարպասը շատ գնդակներ չեն ուղարկել։ Ու թեպետ Իսպանիայի հավաքականում հիմա խնդիրներ կան, բայց չեմ կարծում որ թիմն այսօր կպարտվի։

Խաղադրույք — «X2 և Քիչ 2,5» — 2,00 գործակից

Օրդինար: Պարտված
Մունդիալ-2018, B խումբ, առաջին տուր
22:00/15 հնս
Պորտուգալիա — Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ