Պորտուգալիա — Իսպանիա. Եգոր Տիտովի կանխատեսումը

22:00, 15 հնս 2018
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել ԱԱ-2018-ի Պորտուգալիա — Իսպանիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ առաջին խաղակեսը ոչ-ոքի կավարտվի, իսկ ընդհանուր խաղում կհաղթեն իսպանացիները: 

Խմբային փուլի ամենաանկանխատեսելի խաղը: Սա թիմերի համար առաջին հանդիպումն է մրցաշարում: Իսպանիայի գլխավոր մարզչին նոր են հեռացրել: Բարդ է ասել, թե այդ ամենն ինչպես կազդի թիմի վրա: Իսպանիան կարծես կազմի տեսանկյունից ավելի հետաքրքիր է, ավելի շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունի, բալանսն ավելի լավն է: Սակայն պետք է նայել, թե ֆուտբոլիստներն իրենց ինչպես կզգան մարզչի հեռացումից հետո: Պորտուգալիան ունի Ռոնալդուին, ով պատրաստ է որոշել դրվագը: Սակայն հավաքականում նա միշտ չէ պատրաստ առաջատար լինել: Նրան հարձակման գծում ժամանակ առ ժամանակ չի բավականացնում աջակցությունը:

Ինձ թվում է, որ Իսպանիան կտիրի նախաձեռնությանը, գնդակին, բայց «կարմիր ֆուրիա»-ին ժամանակ կպահանջվի, որպեսզի խաղակցվի և հասկանա, թե ինչպես ճեղքի Պորտուգալիայի պաշտպանությունը: Պորտուգալացիների պաշտպանությունն այդքան էլ թույլ չէ, մենք դա տեսել ենք Եվրոպայի առաջնությունում:

Այնպես որ ռիսկի եմ դիմում և ենթադրում, որ առաջին խաղակեսում ոչ-ոքի կլինի, բայց խաղավարտին Իսպանիան այնուամենայնիվ գոլ կխփի և կհաղթի: Իսպանացիների խաղն ավելի լավ է կառուցված:

Օրդինար: Պարտված
ԱԱ-2018
22:00/15 հնս
Պորտուգալիա - Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ