ԱԱ-2022. Պորտուգալիա – Իռլանդիա․ կանխատեսում գոլերի տոտալի վրա

22:45, 01 սպտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի A խմբի 4-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը կընդունի Իռլանդիային։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում 3-ից քիչ գոլ կգրանցվի։

Պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն այս օրերին զբաղված է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության հարցերով։ Չի բացառվում, որ նա պատրաստ չլինի այս խաղին, քանի որ «Յուվենտուսի» հետ անցկացրած վերջին մարզման ժամանակ 36-ամյա ֆուտբոլիստը ձեռքի վնասվածք էր ստացել։

Առանց Ռոնալդուի էլ Պորտուգալիայի հավաքականն ունի ֆուտբոլիստներ, որոնք կարող են լավ հանդես գալ հարձակման գծում՝ Բրունո Ֆերնանդեշը, Ժոաու Ֆելիշը։ Պորտուգալացիները ֆավորիտ են, սակայն չեմ կարծում, որ Իռլանդիայի դեմ խաղը կարող է գոլառատ լինել։ Որպես կանոն, բրիտանական ֆուտբոլը ավելի շատ պայքար է, քան խաղ։ Իռլանդիան էլ բացառություն չէ։

Հիմնականում գրոհելու է Պորտուգալիայի հավաքականը, իսկ իռլանդացիները պաշտպանվելու են մեծ ուժերով՝ հույսը դնելով ստանդարտների ու հակագրոհների վրա։

Այս հավաքի առաջին խաղն է լինելու և երկու հավաքականներն էլ դեռ խաղային տոնուսի մեջ չեն լինի։ Կարծում եմ՝ պետք չէ այս խաղում շատ գոլեր սպասել, սակայն կարելի է ռիսկի չդիմել։

Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը քիչ 3-ից խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․55 գործակիցը։

Օրդինար: Վերադարձ
ԱԱ 2022
22:45/1 սպտ
Պորտուգալիա – Իռլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ