Պորտուգալիա — Հունգարիա. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը
Առաջին հերթին՝ այստեղ հարցը նրանում է, թե ինչպիսի կազմով կխաղան պորտուգալացիները: Երկրորդ՝ կա 45 տարեկան տղաների այսպիսի նոստալգիկ խումբ, որոնք բոլորը սպասում են հունգարական ֆուտբոլի վերադարձին, քանի որ մենք բոլորս գիտենք, թե այն ինչքան ուժեղ է եղել 30-40 տարի առաջ, և որ այժմ գործերը զգալիորեն վատ են ընթանում: Անկասկած, սրանք երկու տարբեր մոլորակներ են ֆուտբոլի տեսանկյունիից՝ Պորտուգալիայի հավաքականը (Եվրոպայի գործող չեմպիոնը) և Հունգարիայի հավաքականը, որը փորձում է գոնե դուրս գալ եվրոպական ֆուտբոլի միջին մակարդակ: Առաջիկա հանդիպումը հիանալի շանս է երիտասարդ պորտուգալացի խաղացողների համար՝ նույն Բերնարդու Սիլվայի, Ռենատո Սանչեշի, ով գնաց «Բավարիա» և ոչ մի կերպ այնտեղ չի կարողանում խաղալ, երիտասարդ պորտուգալական պաշտպանության համար, որը պետք է սկսի իրեն ցույց տալ: Սա անկասկած փայլելու հիանալի հնարավորություն է: Բայց մյուս կողմից, այդուհանդերձ Պորտուգալիան այժմ սուպեր հավաքական չէ: Սա, ինչպես 2004 թվականի Հունաստանի հավաքականն է: Սա լիովին մի փոքր այլ պատմություն է: Այո, նրանք ունեն Կրիշտիանու Ռոնալդու, Նանի, Պեպե և ևս 3-4 լեգենդար ֆուտբոլիստներ, բայց այդուհանդերձ սա այսպես 2004 թվականի Հունաստանի օրինակն է: Եթե Պորտուգալիայի դեմ ինչ-որ այլ թիմ լիներ, ոչ Հունգարիան, խաղադրույք կկատարեի ոչ-ոքիի վրա: Եթե դա լիներ թոփ-10 հավաքականներից ինչ-որ մեկը: Բայց տվյալ դեպքում կարծում եմ, որ Պորտուգալիան վստահ կհաղթի և խաղադրույք եմ կատարում պորտուգալացիների (-2) ֆորայով հաղթանակի վրա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: