Պորտուգալիա – Գանա: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

20:00, 24 նյմ 2022
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Պորտուգալիա – Գանա ԱԱ-2022-ի խմբային փուլի H խմբի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ:

Թղթի վրա Պորտուգալիան Մունդալի գլխավոր ֆավորիտներից է: Ֆերնանդու Սանտուշի թիմը գերհզոր կազմ ունի: Մի փոքր դժվար է ասել, թե ինչ մթնոլորտ է հավաքականի ներսում, եթե հաշվի առնենք Ռոնալդուի և Ֆերնանդեշի «ջերմ» հանդիպումը»: Մտածելու տեղիք է տալիս վիճակագրությունը: Պորտուգալիան նախորդ 3 Մունդիալներում ոչ մի անգամ չի հաղթել խմբային փուլի մեկնարկային խաղում:

Ռոնալդուն հասավ իր նպատակին և ճիշտ ժամանակին խզեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այժմ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը լիցքաթափված է: Բացի այդ, Կրիշտիանուն լրացուցիչ մոտիվացիա ստեղծեց իր համար: Եթե պորտուգալացին հիանալի դրսևորի իրեն մրցաշարում, ապա Ժորժե Մենդեշի համար ավելի հեշտ կլինի նոր ակումբ գտնելը:

Ինչ վերաբերում է Գանային, ապա այս թիմը բավականին ամուր կազմ ունի: Այու եղբայրները, Թոմաս Փարթին և Ինյակի Վիլյամսը լավ մարզավիճակում են: Գանան կպչուն և պայքարող թիմ է: Իսկ սա նշանակում է, որ Պորտուգալիայի համար հեշտ չի լինելու: Հետևաբար, շատ գոլեր չեմ սպասում:

Զույգի ֆավորիտը պորտուգալացիներն են, սակայն հետաքրքիր չէր լինի շեշտը դնել արդյունքի վրա: Ավելի շատ պայքար եմ ակնկալում:

Այդ պատճառով էլ ընտրում եմ խաղի անկյունայինների տոտալը 9.5-ից շատ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
20:00/24 նյմ
Պորտուգալիա – Գանա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ