Պորտուգալիա — Ֆրանսիա. Վալերի Կարպինի կանխատեսումը

23:00, 10 հլս 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Եվրո-2016-ի եզրափակիչ Պորտուգալիա — Ֆրանսիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը խաղադրույք է կատարում 2:1 հաշվով Ֆրանսիայի հավաքականի հաղթանակի վրա: 

Բարդ հանդիպում է երկու թիմերի համար էլ: Այլ կերպ այստեղ չի կարող լինել, եզրափակիչ է: Պատահական թիմեր այստեղ չեն կարող լինել: Եվ լարվածությունը շատ մեծ է:

Այնպես է ստացվել, որ պորտուգալացիներն այս մրցաշարում չեն խաղացել, այսպես ասած, թոփ հավաքականների հետ: Դրանց թվին են պատկանում Գերմանիան, Իտալիան, և այլ թիմեր: Բայց ամբողջ մրցաշարում չի պարտվել, թեկուզ և ոչ գրանդ թիմերի դեմ խաղերում, դա շատ լավ արդյունք է:

Այլևս ուշադրություն չէի դարձնի խմբային փուլի վրա: Իսկ ահա փլեյ-օֆֆում Պորտուգալիան իրեն որպես շատ կազմակերպված հավաքական դրսևորեց: Լավ ու կարգապահ թիմ: Պորտուգալացիները մինչև վերջ սպասում են իրենց պահերին, չեն արագացնում իրադարձությունները, այլ հետո իրացնում են պահերը:

Ֆրանսիան, հնարավոր է, խաղի կազմակերպման տեսանկյունից և զիջում է Պորտուգալիային, բայց փոխարենը ֆրանսիացիները կազմով են շատ ուժեղ: Դե և թիմային փոխներգործությունները Ֆրանսիայի մոտ եզրափակչին ընդառաջ սկսում են կարգավորվել, ինչը մենք տեսանք գերմանացիների հետ խաղում:

Այստեղ այնուամենայնիվ խաղադրույք կկատարեի ֆրանսիացիների հաղթանակի վրա: Նրանք խաղացողների շատ ավելի լավ ընտրություն ունեն: Նրանք տանն են խաղում: Նրանք վստահության լրացուցիչ ոգևորություն են ստացել Գերմանիայի նկատմամբ հաղթանակից հետո: Եվ անգամ ռիսկի եմ դիմում և գուշակում 2:1 ստույգ հաշվով Ֆրանսիայի հաղթանակը:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016, եզրափակիչ
23:00/10 հլս
Պորտուգալիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ