Պորտուգալիա — Ֆրանսիա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 10 հլս 2016
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար կանխատեսում է արել Փարիզի «Ստատ դե Ֆրանս» մարզադաշտում կայանալիք Եվրո-2016-ի եզրափակիչ Պորտուգալիա — Ֆրանսիա հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ պորտուգալացիները նվազագույն առավելությամբ կհաղթեն:

Անկեղծ ասած սկզբում չէի սպասում նման եզրափակիչ, մանավանդ առաջին տուրերում հետևելով այս երկու թիմերի անկազմակերպ խաղին: Ինձ համար ֆուտբոլային թոփ երկրի համար անընդունելի է «մրցաշարին նոր է հարմարվում» արտահայտությունը: Դա կարող է ընդունելի լինել օրինակ չեխերի կամ իսլանդացիների համար: Ակնկալում էի, որ Անգլիայի կամ Բելգիայի հավաքականը կհասնի եզրափակիչ, բայց ունենք այն, ինչ ունենք: Պորտուգալացիներն արթնացան միայն կիսաեզրափակչում` մինչև այդ խաղալով «ինքնահոսի» ռեժիմով: Իհարկե, եթե խոսենք արդարության մասին, ապա Պորտուգալիայի ընտրանին արժանի չէր եզրափակիչ հասնելուն, ուր մնաց հավակներ Եվրոպայի չեմպիոնի կոչմանը: Ֆրանսիացիները գործում են հիմնականում հախուռն ու առանց մտածելու: Կարծես դուրս են գալիս խաղադաշտ առանց հստակ ցուցումների ու տակտիկայի: Իռլանդացիների հետ խաղը դրա վառ վկայությունն էր, որտեղ Դիդյե Դեշամի թիմը հասավ հաջողության միայն կարգի ու երկրպագուների խելահեղ աջակցության շնորհիվ: Մի խոսքով` այս Եվրոն ոտքից գլուխ հիասթափեցնող էր: Հուսանք, որ գոնե եզրափակչում ֆուտբոլ կտեսնենք:

Ըստ իս` ավելի հավանական է Պորտուգալիայի հավաքականի հաղթանակը: Բազմիցս նշել եմ Եվրոյի 12 տարվա պատմությունը` յուրաքանչյուրր 12 տարին մեկ հին մայրցամաքի չեմպիոնի տիտղոսը նվաճում է անակնկալ թիմ: Եվ դա բնականաբար Ֆրանսիան չէ: Բացի այդ` եվրոպական բրազիլացիներն անհամեմատ ավելի լավ են գործում պաշտպանությունում, բազմիցս կամային բարձր հատկանիշներ են դրսևորել:

Ամեն ինչ վճռելու է 1 գնդակը կամ 1 գնդակի տարբերությունը` հօգուտ Պորտուգալիայի:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016, եզրափակիչ
23:00/10 հլս
Պորտուգալիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Եվրո-2016, եզրափակիչ
23:00/10 հլս
Պորտուգալիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ