Պորտուգալիա — Ֆրանսիա. Հաբեթ Հարությունյանի կանխատեսումը

23:00, 10 հլս 2016
ArmFootball.com կայքի և «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի թղթակից, «ՑԱՅԳ» հեռուստաընկերության մարզական լրագրող Հաբեթ Հարությունյանը կանխատեսում է արել Եվրո-2016-ի եզրափակիչ Պորտուգալիա — Ֆրանսիա հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն:

Կարծում էի՝ եզրափակիչ կհասնի Գերմանիայի ազգային հավաքականը, որն էլ արդյունքում կնվաճի չեմպիոն կոչումը: Հավատում էի նաև, որ եզրափակիչ կհասնի Պորտուգալիայի ընտրանին: Պորտուգալացիների մասով սպասելիքներն արդարացան, մինչդեռ աշխարհի չեմպիոնները կիսաեզրափակչում պարտվեցին տանտերերին: Կարծում եմ՝ եթե եզրափակչում մրցեին Գերմանիան ու Պորտուգալիան, ապա Յոահիմ Լյովի ֆուտբոլիստները կկարողանային հաջողության հասնել, մինչդեռ ֆրանսիացիների հետ կապված որոշակի կասկածներ ունեմ: Ճիշտ է, ցույց տված խաղով Դիդյե Դեշամի թիմն ավելի է տպավորել, քան Պորտուգալիան, սակայն միայն Քրիշտիանու Ռոնալդուի գործոնը կարող է շատ բան փոխել եզրափակչում: Վերջապես նա հնարավորություն ունի լուրջ արդյունքի հասնել նաև ազգային ընտրանու կազմում և վստահ եմ՝ կանի առավելագույնը:

Ֆրանսիայի համար հեշտ չի լինի, դա միանշանակ: Ավելին, ցանկացած ստանդարտ կարող է ավարտվել գոլով, եթե, իհարկե, Ռոնալդուի տրամադրությունը տեղը լինի: Սանտուշի թիմը պաշտպանվել կարողանում է և եթե նման անհրաժեշտություն լինի, ապա վստահ եմ առաքելությունը կիրագործի: Մյուս կողմից, տանը պատերն են օգնում և կարծում եմ՝ դրա հաշվին Ֆրանսիան հենց սկզբից կփորձի գրոհել և գոլ խփել: Սպասվում է, որ Ֆրանսիան կխաղա առաջին համարով, իսկ Պորտուգալիան շեշտը կդնի հակագրոհների վրա: Չեմ բացառում, որ այստեղ Սանտուշը կփորձի անակնկալ մատուցել մրցակցին և ավելի ագրեսիվ մարտավարություն կընտրի: Ամեն դեպքում, խոսքը եզրափակչի մասին է, հետևաբար հնարավորությունները գնահատում եմ 50/50: Կարծում եմ՝ խաղի հիմնական ժամանակում կողմերը գոլ կխփեն: Երկու թիմն էլ կխփեն:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016, եզրափակիչ
23:00/10 հլս
Պորտուգալիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ