Պորտուգալիա – Ֆրանսիա: Եգոր Տիտովի կանխատեսումը
Այս հավաքականներից ոչ մի նոր բան չեմ սպասում, ինչ տեսանք խմբային փուլում։ Նույնիսկ բարդ է ենթադրել, թե ով է ունենալու խաղային առավելություն։ Թվում է, որ երկուսն էլ դեմ չեն լինի խաղալ հակագրոհներով, այդպես ավելի հարմար ու անվտանգ է։
Ֆրանսիացիները գրեթե բոլոր խաղերում կարծես թե ճնշում են մրցակցին, ինչ-որ բան ստեղծում են, սակայն դժվար է դա անվանել հարձակողական ֆուտբոլ։ «Աքաղաղները» մեծ ուշադրություն են դարձնում սեփական դարպասի մոտ խաղին։ Առջևի գծում կրեատիվության պակաս կա և պատահական չէ, որ թիմը դեռ գոլ չի խփել խաղից։
Պորտուգալացիների համար այս խաղը նորություն կլինի տակտիկական առումով։ Ամեն դեպքում, նախորդ բոլոր խաղերում նրանք ֆավորիտ էին։ Հետաքրքիր կլինի Ռոբերտո Մարտինեսի թիմին տեսնել ուժեղ մրցակցի ֆոնին։
Կարծում եմ՝ թիմերը զգուշանում են միմյանցից և ռիսկի չեն դիմի։ Դիտարժան խաղ չի լինի։ Ֆրանսիան չի խուսափում խաղը հանգստացնելուց, Պորտուգալիայի խաղից ակնհայտ դուրս է մնում Ռոնալդուն, սակայն նրան, հավանաբար, դարձյալ կտեսնենք մեկնարկային կազմում։ Չեմ բացառում նաև գոլազուրկ ոչ-ոքիի տարբերակը։
Ընտրում եմ Ֆրանսիան չի պարտվի ու խաղի գոլերի տոտալը 3,5-ից քիչ խաղադրույքը։ Ամեն դեպքում, Դիդյե Դեշամի թիմը պաշտպանությունում ավելի վստահ է գործում, քան մրցակիցը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: